Երբ մարդիկ չունեն նույնիսկ տարրական կենցաղը բավարարող պայմաններ եւ սնունդ, տարբերվելն ուղղակի ամոթ է. Հակոբյան

Ներքաղաքական

Ի՞նչ է կատարվում 82 օր շրջափակված Արցախում, արդյո՞ք կան արտոնյալներ, որոնց համար չկան փակ ճանապարհներ եւ շրջափակումով պայմանավորված այլ սահմանափակումներ, «Իրավունքը» հետաքրքրվեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

— Այս առումով տարօրինակ իրավիճակ է, որովհետեւ կա՛մ ես եմ լավ լույսի ներքո նայել այդ ամենին, կա՛մ իրականում չի եղել նման խնդիր, թեպետ շատերն են փաստում, որ չի եղել: Երբ իշխանությունն էր խոսում ամոթի եւ խարանի մասին՝ ի դեմ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ավելի ազդեցիկ էր, եւ իրականում աշխատեց այդ հանգամանքը: Մարդիկ երբ իրենց տներում չունեն նույնիսկ տարրական կենցաղը բավարարող պայմաններ եւ սնունդ, այդ պարագայում տարբերվելն ուղղակի ամոթ է: Եվ դրանով պայմանավորված՝ հավատացեք, որ այսքան օրերի ընթացքում չեմ նկատել արտոնյալներ, չեմ նկատել այդպիսի պահվածխք որեւէ մեկի կողմից: Եզակի դեպքեր եղել են, որոնց հանրային ամոթանք է տրվել, անմիջապես շտկվել է: Նաեւ վերահսկողությունն է բավականին ուժեղ եղել, որպեսզի  չլինի հանկարծ այնպես, որ որոշ տնտեսվարողներ կարողանան համաձայնությունների գալ, շրջանցել սահմանափակումները, ապրանք ներկրել եւ բարձր գներով վաճառել: Էլի եմ ասում՝ այնպես չէ, որ բացարձակ չի եղել նման խնդիր, բայց դրանց եղել է բավականին կոշտ արձագանք թե՛ հանրության, թե՛ համապատասխան մարմինների կողմից, որից հետո նման գործունեությունն ուղղակի դադարեցվել է:

— Ամեն դեպքում, երբեմն տպավորություն է ձեւավորվում, որ ճանապարհը փակ է միայն շարքային քաղաքացու համար: Իսկ ոմանք լավ էլ գնում-գալիս են:

— Չեմ ուզում ֆիքսվենք եզակի դեպքերի վրա, եթե նույնիսկ դրանք եղել են: Չեմ ուզում սա դարձնել քննարկման առարկա, որովհետեւ սա եւս սոցիալական անարդարության հետեւանքն է, որը միշտ գործել է: Միշտ եղել են արտոնյալներ եւ բավականին շատ: Իհարկե, սկզբում փորձեր արվեցին, որից հետո ուղղակի կանխվեցին նման դեպքերը: Եթե կա կարիք, ենթադրենք, որ քաղաքական գործիչը կամ պետական այրերից մեկը հրատապության կարգով Արցախի Հանրապետությունից դուրս գա, ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝  կարողանում են: Իսկ Կարմիր խաչի միջնորդությամբ միայն կիսված ընտանիքները եւ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներն են կարողանում անցնել ճանապարհը: Այո, սկզբնական օրերին եղել են խախտումներ, բայց արդեն օրինաչափ է դարձել, որ բոլորը  պետք է պահեն ու պահպանեն այն դեռեւս չգրված օրենքները եւ կարգերը, որոնք կան այս իրավիճակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի