Քաղաքացին Քոքոբելյանների ՀԷԿ-ի պատճառով չի կարողանում սեփական հողամասն օգտագործել, անգամ օրինական վճիռն է անտեսվում. ԱՀԱԶԱՆԳ

Հանդիպում

«Իրա­վուն­քը» ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­րել էր, որ սկսում է լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե ով­քե՞ր են կանգ­նած Վա­յոց ձո­րի մար­զում գոր­ծող «ամե­նա­կա­րո­ղ»  ՀԷԿ-երից մե­կի թի­կուն­քին, եւ, թե ինչ­պես կա­րող է դա­տա­րա­նի վճի­ռը պար­զա­պես ան­տես­վել:

Մաս­նա­վո­րա­պես, մեր հե­տաքն­նու­թյան սկզբնա­կան փու­լում  հայտ­նի է դար­ձել հե­տե­ւյալ­ը: Վա­յոց ձո­րի մար­զում գոր­ծող ՀԷԿ-ից  մե­կի (որը շա­հա­գոր­ծում է «Մի­նա-Մա­յա»  ըն­կե­րու­թյու­նը) 70 մետր խո­ղո­վա­կա­շարն անց­նում է քա­ղա­քա­ցու սե­փա­կան հո­ղա­մա­սի մի­ջով, ո­րի  պատ­ճա­ռով նա չի կա­րո­ղա­նում հո­ղա­մասն օգ­տա­գոր­ծել: Քա­ղա­քա­ցին շուրջ չորս տա­րի պայ­քա­րում է խախտ­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգն­ման հա­մար: Ան­գամ ու­նի օ­րի­նա­կան ուժ ստա­ցած դա­տա­րա­նի վճիռ, որն այդ­պես էլ ի կա­տար չի ած­վում, քա­նի որ ՀԷԿ-երի տե­րե­րը «արտո­նյալ­նե­րից» են. հա­կա­ռակ դեպ­քում չէ­ին կա­րող այդ­պես թքել դա­տա­րա­նի ո­րոշ­ման վրա:

Ըստ շրջա­նառ­վող լու­րե­րի` թե­լե­րը գնում են դե­պի հան­րու­թյա­նը հայտ­նի նախ­կին ԱԺ պատ­գա­մա­վոր Խա­չա­տուր Քո­քո­բե­լյա­նը: Ի դեպ, Քո­քո­բե­լյա­նի ան­վան շուրջ վեր­ջերս աղմ­կոտ մեկ այլ պատ­մու­թյուն սկսեց պտտվել, թե նրա հո­րը գու­մա­րի դի­մաց ա­ռե­ւան­գել են:

Մեր ու­սում­նա­սի­րու­թյու­նը պար­զեց, որ  «Մի­նա-Մա­յա» ՍՊԸ-ի հիմ­նա­դի­րը, ի­րա­պես, «Ազատ դե­մոկ­րատ­ներ» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Խա­չա­տուր Քո­քո­բե­լյա­նի հետ ա­մե­նա­ու­ղիղ կա­պերն ու­նի: Այն պատ­կա­նում է Վա­չիկ Քո­քո­բե­լյա­նին, ով այժմ մի­անձ­նյա բաժ­նե­տեր է, եւ Խա­չա­տուր Քո­քո­բե­լյա­նի եղ­բայ­րը:

Վե­րը նշված խնդրի շուրջ պար­զա­բա­նում­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով «Իրա­վուն­քը» դի­մեց ԽԱ­ՉԱ­ՏՈՒՐ ՔՈ­ՔՈ­ԲԵ­ԼՅԱ­ՆԻՆ, ով մեզ հետ զրույ­ցում նախ վստա­հեց­րեց, որ ին­քն ան­ձամբ այդ ՀԷԿ-ի հետ առն­չու­թյուն չու­նի: Իսկ եղ­բո­րը պատ­կա­նող ՀԷԿ-ի վե­րա­բե­րյալ մեզ ա­հա­զան­գած քա­ղա­քա­ցու խնդրի վե­րա­բե­րյալ օ­բյեկ­տիվ պար­զա­բա­նում­ներ տա­լու հա­մար խոս­տա­ցավ մեր հե­ռա­խո­սա­հա­մա­րը փո­խան­ցել եղ­բո­րը: Մի­եւ­նույն ժա­մա­նակ պա­րոն Քո­քո­բե­լյա­նը վստա­հեց­րեց, որ նման բան չի կա­րող լի­նել. «Ահա­զան­գը ի­րա­կա­նու­թյա­նը չի կա­րող հա­մա­պա­տաս­խա­նել, վստա­հեց­նում եմ Ձեզ»,- ա­սաց նա` կրկին խոս­տա­նա­լով, որ եղ­բայ­րը մեզ հետ կկապ­վի:

Եվ ա­հա օր­վա վեր­ջում մեզ հետ կապ­վեց «Մի­նա Մայա» ՍՊ-ի տնօ­րեն Տիգ­րան Գե­ւոր­գյա­նը, ով ըստ է­ու­թյան, հաս­տա­տեց մեր հե­տաքն­նու­թյան հիմ­քում ըն­կած փաս­տը, այն է, որ դա­տա­րա­նի օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճի­ռը չորս տա­րի շա­րու­նակ չի կա­տար­վում: Մեր զրու­ցակ­ցի խոս­քե­րով.

«Վճի­ռը անհ­նա­րին է ի­րա­կա­նաց­նել հե­տե­ւյալ պատ­ճա­ռով. խո­ղո­վա­կա­շա­րը գնում է այն­պի­սի հո­ղա­մա­սով, ո­րի աջ կող­մը գետն է, իսկ ձախ կող­մը՝ միջ­պե­տա­կան աս­ֆալ­տը: Խո­ղո­վա­կա­շա­րը հնա­րա­վոր չէ անց­կաց­նել եւ ըստ է­ու­թյան նույ­նիսկ տա­կով, թե­եւ տա­կով մի փոքր հնա­րա­վոր է, ե­թե քա­ղա­քա­ցին հա­մա­ձայն­վի: Մենք դի­մել ենք քա­ղա­քա­յին մար­մին­նե­րին` խնդրե­լով մեզ հատ­կաց­նել հո­ղա­մաս, ո­րով մենք կփո­խենք այդ խո­ղո­­վա­կա­շա­րի ուղ­ղու­թյու­նը: Ես հան­դի­պել եմ պա­հան­ջա­տի­րո­ջը եւ ներ­կա­յաց­րել ի­րա­վի­ճա­կը, ա­սել, որ այդ ողջ եր­կայն­քով տար­բեր մարդ­կանց հո­ղա­մա­սեր էլ են անց­նում, ո­րոն­ցից բո­լո­րի հետ ու­նենք պայ­մա­նա­գիր, ըստ ո­րի` տա­րե­կան վճա­րում ենք հի­սուն հա­զար դրամ: Ես տվյալ պա­հան­ջա­տիր­ո­ջը ա­ռա­ջար­կել եմ 60 հա­զար դրամ: Պա­հան­ջա­տե­րը դա հա­մա­րեց ա­նըն­դու­նե­լի: Հի­մա մենք դի­մե­լու ենք դա­տա­րան հար­կա­դիր վար­ձա­կա­լու­թյան պայ­մա­նա­գիր կնքե­լու հա­մար, Քա­ղա­քա­ցի­ա­կան օ­րենսգր­քում կա նման հոդ­ված: Հար­ցի լու­ծու­մը այս պա­հին փա­կու­ղի է մտած: Քա­ղա­քա­ցին դա­տա­րան էր դի­մել , երբ մենք չենք ե­ղել բաժ­նե­տեր, ներ­կա­յիս բաժ­նե­տե­րը 2019թ.-ից է, եւ մենք ա­նակն­կա­լի է­ինք ե­կել, հի­մա մենք մեր ի­րա­վունք­նե­րը պետք է դա­տա­րա­նով պաշտ­պա­նենք: Մենք տե­ղե­կա­ցել ենք խնդրի մա­սին, երբ ար­դեն ե­ղել է օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճիռ, երբ Հար­կա­դիր կա­տա­րող­նե­րը մեզ են զան­գել: Հար­կա­դիր կա­տա­րողն էլ այ­սօր մե­զա­նից պա­հան­ջում է կա­տա­րել օ­րի­նա­կան վճի­ռը, մենք նրանց խնդրի մա­սին տե­ղե­կաց­րել ենք, սա­կայն, բնա­կա­նա­բար Հար­կա­դիր կա­տա­րո­ղը ուղ­ղա­կի կա­տա­րող է: Նրանք ա­սել են, չկա­տա­րե­լու դեպ­քում դի­մե­լու են, կամ ար­դեն դի­մել են Դա­տա­խա­զու­թյուն: Խնդի­րը ես Ձեզ բա­ցատ­րե­ցի, մենք պատ­րաստ ենք բա­րիդ­րա­ցի­ա­կան ճա­նա­պար­հով խնդրի լուծ­ման մե­խա­նիզմ­ներ գտնել, բայց պա­հան­ջա­տե­րը մեր ցան­կա­ցած ա­ռա­ջարկ ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րում»:

Բայց կա քա­ղա­քա­ցու սե­փա­կա­նու­թյան ի­րա­վունք աս­վա­ծը, նա­եւ` դա­տա­րա­նի ո­րո­շում: Մնա­ցած այս շա­րադր­ված­քը ըն­կե­րու­թյան տե­սա­կետն է, ո­րի հետ քա­ղա­քա­ցին հա­մա­ձայն չէ: Կկա­րո­ղա­նան խո­ղո­վա­կա­շար տա­նել, չեն կա­րո­ղա­նա,  դա  ար­դեն քա­ղա­քա­ցու գոր­ծը չէ: Ու երբ այս ի­րա­վի­ճա­կում դա­տա­կան ո­րո­շու­մը մնում է ան­կա­տար, դա  ար­դեն իսկ մե­ծա­գույն ա­պօ­րի­նու­թյուն է: Այ­սինքն` մնում է պատ­կան պե­տա­կան մար­մին­նե­րից ճշտել` այս ի՞նչ վի­ճակ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում