Զախարյանը ոչ ասաց «Գալաթասարային» առաջին իսկ վայրկյանին.«Դինամո»
Սպորտ«Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը մեկնաբանել է պարբերաբար շահարկվող թեման` Արսեն Զախարյանի եւ Ստամբուլի «Գալաթասարայի» հնարավոր համագործակցությունը.
«Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկապես, հետաքրքրություն կար «Գալաթասարայից», բայց հենց սկզբից Արսենն ու նրա հայրը միանշանակ դիրքորոշում հայտնեցին՝ պատրաստ չեն նման տրանսֆերի։
Մամուլում լուրեր էին պտտվում, որ բանակցություններ են ընթանում, բայց դա այդպես չէ։ Տրանսֆերի համար անհրաժեշտ է ոչ միայն ակումբների, այլ նաև խաղացողի համաձայնությունը։ Ֆուտբոլիստը ոչ ասաց թուրքական ակումբին հենց առաջին վայրկյանին»,- Դմիտրի Գաֆինի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

