Մեր պահանջն անփոփոխ է. մարտի 2-ին ՊՆ նախկին շենքի բնակիչները հավաքվում են կառավարության դիմաց

Տեսանյութեր

Անօթեւան մնացած ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր հանդիպում են ունեցել Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցչի հետ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է արդեն գրեթե երկու շաբաթ ՊՆ նախկին շենքի դիմաց շուրջօրյա նստացույց իրականացնող բնակիչներից ԱՐԱՄ ԽԱՆԶԴԱԴՅԱՆԻ հետ:

- Կբացե՞ք փակագծերը, թե ինչ բովանդակություն ունեցավ ՊԵԿ ներկայացուցչի հետ հանդիպումը, որեւէ ընդհանուր հայտարարի եկե՞լ եք:

- Եթե չեմ սխալվում, ՊԵԿ-ի աշխատակազմի ղեկավարն էր, ով այդպես էլ որեւէ հարցի չկարողացավ պատասխանել, եւ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց: Իրենք միայն կրկնում են նույն թեզը, թե շենքը վթարային է: Բայց մենք երկար ժամանակ այնտեղ ապրում էինք ու չենք տեսել, որ որեւէ հետազոտություն անցկացնեն՝ գեոդեզիա, սեյսմիկ ուսումնասիրություն եւ այլն: Բացի այդ, ընդհանուր 22 հազար քառ. մ շինությունների մասին է խոսքը, դրանցից ո՞րն է, ըստ իրենց, վթարային, որը՝ ոչ, ՊԵԿ-ի ներկայացուցիչը որեւէ բացատրություն չկարողացավ տալ:

- Իսկ ի՞նչ պահանջ էիք ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին:

- Պահանջներից մեկն այն էր, որ մեզ ներկայացնեն կառավարությանն ուղղված իրենց գրությունը՝ ՊՆ նախկին շենքերի վիճակի հետ կապված: Հարյուրավոր հարցերից առանձնացրել էինք ընդամենը երեքը, որոնք առնչվում են մեզ մեր բնակարաններից վտարման հետ: Բայց ՊՆ ներկայացուցիչն անգամ երեք հարցի պատրաստ չէր պատասխանել, թե ինչ նպատակով էր իջել մեզ հետ հանդիպելու, այդպես էլ չհասկացա: Ի դեպ, ՊԵԿ-ի աշխատակիցն ասում էր, թե սոցիալական ծառայությունների հարց են լուծել: Վստահեցնում եմ՝ հարց չեն լուծել, եթե դրա կարիքը կա, բանալիներից մեկը մեր մոտ է, կարող ենք գնալ, նկարահանել եւ կտեսնեք ինչ են առաջարկում:

- Ի՞նչ իրավիճակ է հիմա ՊՆ նախկին շենքերի տարածքում, որտեղից փաստացի հարյուրավոր ընտանիքների ոստիկանությունը վտարել է:

- Ոստիկանությունը 10 օր ջարդել ու ավիրել է շենքերը, ինչը պարզ երեւում է մեր նկարահանած տեսանյութից: Բնակիչների կողմից նոր տեղադրված պատուհաններն են անգամ ջարդել: Այսպիսի պահվածքը բերելու է  նրան, որ մեր պահանջը ավելի արմատական դառնա: Մեր հարցերից երկար խուսափել չի ստացվելու:

- Պարոն Խանզդադյան, ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդիվ:

- Հինգշաբթի օրը՝ մարտի 2-ին, ժամը՝ 12:00-ին, ՊՆ նախկին շենքի բնակիչներով հավաքվելու ենք կառավարության դիմաց: Մեր պահանջն անփոփոխ է, ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունելու, թող թույլ տան վերադառնալ մեր բնակարաններ՝ մինչեւ սկսենք քննարկում՝ խնդրի վերջնական լուծման համար: Այս պայքարը միայն մերը չէ, այսօր ունենք բազում քաղաքացիներ, որոնք ունեն սոցիալական լրջագույն խնդիրներ եւ պետությունը ոչ մի էական քայլ չի անում՝ այն թեթեւացնելու համար: Միայն կենացային մակարդակի խոսքեր են հնչում: Հետեւապես, մենք ակնկալում ենք, որ մեզ հետ մարտի 2-ին կառավարության դիմաց կհավաքվեն նաեւ ՀՀ այն բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ եւ նաեւ կաջակցեն մեզ: Պետությունը պարտավոր է նեցուկ լինել իր քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր 3-րդ մասի տունը տվել է մի ընտանիքի, որը վարձով էր ապրում, հիմա նույն կարգավիճակում Հայաստանում կան 60-70 հազար ընտանիք, որոնք տուն չունեն ու ոչ էլ ի վիճակի են տուն վարձակալել:

Հիշեցնեմ, որ պետության որդեգրած քաղաքականությունը մեր հարցում այն էր, որ մարդկանց դուրս շպրտեց շենքից եւ երեք օր հետո միայն թույլատրվեց, որ գոնե մի վրանի տակ գիշերեն՝ այն էլ ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի եւ Քրիստինե Վարդանյանի միջնորդությամբ: Իսկ 7-8 գիշեր փողոցում անցկացնելուց հետո «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը միջնորդեց, որ երկրորդ վրանը տեղադրվի: Այնպիսի տպավորություն է, թե ոստիկանությունն ակնկալում է, որ ամեն անգամ որեւէ քաղաքական ուժի  ներկայացուցիչ մոտենա իրենց, որպեսզի թողնեն քաղաքացին իր բողոքի ակցիան անժամկետ նստացույցի միջոցով իրականացնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում