Ի վերջո, ինչու Լավրովը հասավ Բաքու

Վերլուծություն

Հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ ինչ է­ֆեկտ կու­նե­նա Լավ­րո­վի այ­ցը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=249952&l=am), թե­րեւս պարզ կդառ­նա նա­եւ այն ազ­դա­կից, թե դրան կհա­ջոր­դի՞ Լա­չի­նի մի­ջանց­քի բա­ցու­մը: Սա­կայն, կրկնենք, Լավ­րո­վի այ­ցի ըն­թաց­քում տե­սա­նե­լի է­ին նա­եւ հա­յաս­տա­նյան ուղ­ղու­թյան հետ ու­ղիղ կա­պեր չու­նե­ցող գոր­ծոն­ներ, ո­րոնք սա­կայն խոր­քա­յին ի­մաս­տով ո­րո­շում են կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գան:

Բայ­րա­մո­վը` Լավ­րո­վի հետ ա­սու­լի­սում մեծ ո­գե­ւո­րու­թյամբ էր խո­սում ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կի եւ դրանց թվում անդ­րա­դար­ձավ նա­եւ գլո­բալ ծրագ­րե­րին: Խոս­քը մաս­նա­վո­րա­պես՝ «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանց­քի մա­սին է, ո­րը, ինչ­պես հայտ­նի է, ա­ռաջ են տա­նում ՌԴ-ն, Ի­րա­նը եւ Հնդկաս­տա­նը, եւ ո­րը կա­րող է դառ­նալ նա­եւ չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղու» դե­տալ­նե­րից մե­կը: Այն, որ այս նա­խա­գի­ծը մե­ծա­պես կա­րե­ւոր­վում է նա­եւ Ռու­սաս­տա­նի կող­մից, դժվար չէ կռա­հել, հաշ­վի առ­նե­լով նա­եւ այն փաս­տը, որ այդ թե­ման հա­տուկ ընդգծ­վեց նա­եւ Պու­տի­նի վեր­ջին ու­ղեր­ձում՝ որ­պես ՌԴ-ի հա­մար ա­ռանց­քա­յին խնդիր:

Իսկ ա­հա Բայ­րա­մո­վը, ըստ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին Լավ­րո­վի խոս­քի տրա­մա­բա­նու­թյան, Մեղ­րի­ի ու­ղին բե­րեց-կա­պեց այս ան­գամ ոչ թե «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այլ` «Հյու­սիս-Հա­րա­վի» տրա­մա­բա­նու­թյան հետ, որ­պես մի կող­մից` դե­պի Ի­րան եւ մյուս կող­մից` Հա­յաս­տան-Թուր­քի­ա տա­նող խո­շոր կո­մու­նի­կա­ցի­ա: Ու սա ըն­դա­մե­նը տեր­մին­նե­րի հետ խաղ չէ. «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծի հա­մա­տեքս­տում Ի­րա­նի մա­սին, ո­րը կտրուկ դեմ է նման մի­ջանց­քին, ան­գամ չի ակ­նարկ­վում:

Ի­հար­կե, սա ա­մե­նե­ւին էլ դեռ չի նշա­նա­կում, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» Բաք­վի հա­մար վերջ­նա­կա­նա­պես է կորց­րել իր բուն ի­մաս­տը: Սա­կայն ո­րոշ գոր­ծոն­ներ, ո­րոնց մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, Բա­քուն չի կա­րող ան­տե­սել: Նախ, Թուր­քի­ա­յի վի­ճակն այս պա­հին «մար­տա­կան» չէ, որ դեռ մի բան էլ Ա­լի­ե­ւին օգ­նի` ընդ­դեմ ՌԴ-Իրա­նի`  «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցել: Երկ­րոր­դը, Իս­րա­յե­լի ծայ­րա­հեղ խա­ռը վի­ճակն է Ա­լի­ե­ւի ա­խոր­ժակ­­ը զսպում: Վեր­ջա­պես, ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում, Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյու­ննե­րում ՌԴ-ի զար­գա­ցում­ներն ակն­հայտ են: Այ­սինքն, հի­մա Ա­լի­ե­ւի հա­մար ա­վե­լի ռ­ա­ցի­ո­նալ է խո­սել ՌԴ-ի հետ «ռազ­մա­վա­րա­կա­նին մո­տե­ցող» հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցու­թյամբ մե­գած­րագ­րե­րից եւ այլն:

Բայց նա­եւ աչ­քի ա­ռաջ է պետք ու­նե­նալ, որ ԱՄՆ-ն շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն աշ­խա­տել Թուր­քի­ա-Հա­յաս­տան-Ադրբե­ջան ա­ռանց­քի, այն վե­րահս­կե­լու եւ այդ հեն­քի վրա Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա դուրս գա­լու ծրագ­րե­րի ուղ­ղու­թյամբ: Դրա իմ­աստն էլ է հաս­կա­նա­լի. գե­րակ­տիվ տեմ­պե­րով ա­ռաջ է գնում Մոսկ­վա-Պե­կին-Թեհ­րան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­ռան­կյու­նու ստեղծ­ման գոր­ծըն­թա­ցը, եւ ե­թե այն հաս­նի ա­վար­տա­կան փու­լին, ա­պա սա  ԱՄՆ-ի հա­մար ծան­րա­գույն վի­ճակ կա­ռա­ջաց­նի ինչ­պես Կով­կաս-Թուր­քի­ա, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­ք ուղ­ղու­թյուն­նե­րով, այն­պես էլ` Ուկ­րա­ի­նա­յում, ըն­դհուպ` ԵՄ-ի սահ­ման­նե­րը: Ա­սենք թե դրա­նից հե­տո կհա­ջող­վի՞ վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել ԵՄ-ն, դա էլ է հարց:

Ին­չե­ւէ, Բլին­քե­նի ե­րեկ­վա շրջայ­ցը դե­պի Կենտ­րոնա­կան Ա­սի­ա` Ղա­զախս­տան, որ­տեղ նա հա­վա­քում է տա­րա­ծաշր­ջա­նի հինգ երկր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի, ար­դեն իսկ խո­սում է ԱՄՆ-ի ակ­տի­վու­թյան մա­սին ­մեր եւ այդ տա­րա­ծաշր­ջա­նում: Ընդ ո­րում, այդ երկր­նե­րում, ի­հար­կե, ա­մե­րի­կյան ծրագ­րերն ա­ռաջ տա­նե­լու հա­մար պա­րարտ հող կա, ո­րը տե­ւա­կան ժա­մա­նակ մշա­կել է Թուր­քի­ան:

Բայց նա­եւ Վա­շինգ­տո­նի հա­մար կան նույն հար­ցե­րը, ինչ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցով: Նախ, Էր­դո­ղա­նը, ո­րին ա­մեն կերպ փոր­ձում են հե­ռաց­նել, ին­չո՞ւ պետք է իր աշ­խա­տան­քի ար­դյունք­նե­րը նվի­րի Բայ­դե­նին: Երկ­րոր­դը, Կենտ­րո­նա­կան Աս­իա­յում քաջ գի­տակ­ցում են, որ այս­պես թե այն­պես, ի­րենք ե­ղել եւ մնում են ոչ թե պար­զա­պես Ռու­սաս­տա­նի հա­րե­ւան­նե­րը, այլ որ ներ­կա­յումս ա­ռա­վել ազ­դե­ցիկ է, Մոսկ­վա-Պե­կին-Թեհ­րան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­ռան­կյան կենտ­րո­նում գտնվող տա­րա­ծաշր­ջան: Վեր­ջա­պես, մին­չեւ Վա­շինգ­տո­նի խոս­տա­ցած Թուր­քի­ա-Հա­յաս­տան-Ադրբե­ջան ա­ռանց­քին հաս­նե­լը, նախ պետք է Կաս­պից ծո­վը հաղ­թա­հա­րել, որ­տեղ, ի դեպ, ՌԴ-ն եւ Ի­րա­նը տպա­վո­րիչ ու­ժեր ու­նեն: Եվ, հաս­կա­նա­լի է, պա­տա­հա­կան չէ, որ այդ երկր­նե­րը ո­րո­շե­ցին չե­զոք մնալ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված, քա­նի դեռ վերջ­նա­կա­նա­պես չեն տե­սել` ո՞վ է հաղ­թող կող­մը:

Մի խոս­քով, նորից հաս­նում ենք նույն բա­նին` ինչ­պե՞ս կա­վարտ­վի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը: Այն ի­մաս­տով, որ դրա­նից, ի­րոք, կախ­ված է աշ­խար­հի ա­պա­գան:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում