ՌԴ-ն ամենօրյա ռեժիմով աշխատանք է կատարում ճանապարհի բացման, էլեկտրոգծերի վերականգման  համար. ԱՀ պատգամավոր

Հանդիպում

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանից փորձել ենք ստանալ այս օրերին ամենաշատը քննարկվող հարցի պատասխանը` եթե Ռուսաստանը ռեալ ցանկանար, չէ՞ր կարող այս երկու ամսվա ընթացքում ճանապարհը բացել: Եվ ահա պատգամավորը տալիս է հետեւյալ ուշագրավ պատասխանը.

-Տարբեր գնահատականներ են տրվում, բայց եթե մենք  վերցնում ենք 2020 թվականի նոյեմբերից մինչև հիմա տեղի ունեցած զարգացումները, ապա կարծում եմ, որ շատ մեղադրանքներ ներկայացնելն էլ այս պահին դժվար է, ճիշտ չէ։ Ռուսաստանն էլ  ուկրաինական ճակատում է  զբաղված, մի քանի ամիս առաջ այդ իրավիճակից օգտվեց Ադրբեջանը, փորձեց ճնշումների միջոցով իրավիճակ փոխել հօգուտ իրեն։ Կարծում եմ՝ դա էլ ժամանակի ընթացքում կփոխվի։ Համենայնդեպս ինչպես ասում են՝ եթե  Ռուսաստանը ճակատում ունենա հաջողություններ, Անդրկովկասում նույնպես հաջողություններ կլինեն։ 

Պատգամավորի խոսքերով.

-Չպետք է մոռանանք, որ վերջիվերջո արևմուտքի ու Ռուսաստանի միջև կա հակամարտություն, պետք է հնարավորինս զերծ մնանք այդ ամենից, չներգրավենք այդ հարցերում։ Հասկանալի է, որ ամեն կողմ փորձում է  որոշակի մթնոլորտ ձևավորել՝ ի նպաստ իրեն, համենայնդեպս մենք պետք է հեռու մնանք այդ ամենից։Դա միշտ մեզ համար վնասկար է լինում։ Ուժային կենտրոնների բախումներից միշտ էլ տուժում են տարածքով ու բնակչությամբ փոքր երկրները։ Այնուամենայնիվ, մենք ունենք որոշակի տեղեկատվություն, որ ՌԴ-ն ամենօրյա ռեժիմով որոշակի աշխատանք են կատարում, օրինակ, ճանապարհի բացման, էլեկտրոգծերի վերականգման  համար։ Ճիշտ է՝ գազն Ադրբեջանը նորից փակեց, բայց աշխատանք իրականացվում է, հույս ունենանք, որ դա էլ ինչ-որ տեղ կնպաստի, որ ցանկալի արդյունքի հասնենք։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=249943&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ