«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչի՞ համար են բաժանում կամ միացնում բժշկական կենտրոնները. շենքերը ազատելո՞ւ` թող անկեղծ լինեն. Վարդանյան

Հանդիպում

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` մի քանի օր առաջ փակվել է Սրտաբանության գիտահետազոտական կենտրոնը, սակայն որոշ աղբյուրներ էլ հստակեցնում են` ոչ թե փակվել է, այլ միավորվելու է: «Իրավունքի» հետ զրույցում առողջապահության փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ իր տեղեկատվությամբ` կենտրոնը միավորվելու է այլ կենտրոնի հետ:

— Տարբեր բժշկական կենտրոնների միավորումը կարելի՞ է քայլ առաջ համարել առողջապահական ոլորտում:

— Միանշանական ընդունել ու ասել, որ նպաստավոր քայլ է՝ ոչ: Գոյություն ունի նման պրակտիկա բոլոր երկրներում, որտեղ իրականցվում են միավորումներ, միաձուլումներ, բաժանումներ, ինքը, որպես գործընթաց, բնականաբար իրականացվող է, բայց արդյո՞ք այդ իրականացումը բերելու է դրական տեղաշարժ, արդյո՞ք այդ օպտիմալացումը ճիշտ հաշվարկված ցուցանիշների հիման վրա է: Երբ մենք որոշում ենք ինչ-որ կազմակերպաիրավական միավոր, ձեւ, չափ փոխել, ուրեմն` ինչ-որ բանից դժգոհ ենք, կամ ունենք ավելի դրական տեսլական: Որեւէ ձևով որեւէ տեղեկանք չի ներկայացվում, թե ինչի՞ համար են արվում այս փոփոխությունները, մի տեղ լուծարում, մի տեղ միավորում, մի տեղ ավելացնում, չգիտենք` ինչի՞ համար ենք անում, որովհետեւ՝ բացի համընդհանուր ֆրազաներից, ուրիշ ոչինչ չենք լսում:

— Մի՞թե դրանով չի բարելավվում առողջապահության որակը:

— Ընկերնե՛ր, առողջապահության որակը բարելավելը հանգամանորեն, ըստ էության, ներկայացրեք: Եթե իրականում ցանկություն ունենք առողջապահության ոլորտը բարելավելու, ուրեմն` եկեք հասկանանք` ինչ ենք անում: Ես դարի միավորում եմ համարում, որ իրենք միավորել են Այրվածքաբանական կենտրոնը Մաշկաբանության ազգային կենտրոնին: Անտրամաբանական է, անգամ ծառայություններն իրար մոտիկ չեն: Մասնագետները գնալու են կորեն: Ո՞նց եք միացնում, ինչ տրամաբանությամբ, շենքերը ազատելո՞ւ տրամաբանությամբ, անկեղծ ասեք` հարգելի՛ բնակիչներ, մեզ անհրաժեշտ են Երեւան քաղաքում շենքեր ազատել, ունենք այլ ծրագրեր, ավելի անկեղծ ու ընդունելի կլիներ, քան այս ամեն ինչը ծածկել ու փաթեթավորել: Երբ դուք ասում եք` մենք իրականացնելու ենք փոփոխություններ, այդ դեպքում խնդրում եմ հատ առ հատ ներկայացնեք այդ փոփոխությունները, փուլ առ փուլ, քանի որ սա հանրային նշանակության խնդիրներ են, հետեւաբար ցույց տվեք` ինչ եք անում, ի՞նչն եք բարելավելու, պոլիկլինիկաների միավորումից ի՞նչն եք լավացրել:

— Մի՞թե այս ամենի հետեւանքով դրական փոփոխություններ չեն լինի:

— Առանձնապես բան չի փոխվելու, ինչ-որ մեկ կամ երկու հաշվապահի՞ են կրճատելու, ամո՛թ է, այդ դեպքում Երեւանի քաղաքապետին կարելի է ուրիշ առաջարկ անել, ձեր բոլոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը միավորեք մի տեղ, շատ ավելի հարմար ու որակով կլինի ծառայությունը: Ամբողջ աշխարհում այս փորձը տարածված է: Իրենք թող բացատրեն, ինչի՞ համար եք միացնում կամ բաժանում հաստատությունները:

— Ինչպես օրինակ՝ ՁԻԱՀ-ի կենտորնի պարագայու՞մ…

— ՁԻԱՀ-ի կենտրոնի դեպքում մենք արել ենք աններելի քայլ, ցանկացած նման նեղ մասնագիտական մոտեցումներով կազմակերպություններից միջազգային ներդրողները շատ ավելի ընդունելի են համարում, որ լինում է առանձին կառույց, ու այդ դեպքում համագործակցությունը, գրանտները, ֆինանսական օժանդակությունը համարում են հասցեական: Մենք կորցրինք այդ կարեւոր բանը: Կենտրոնն ուներ բավականին ընդունելի մոտեցումներ, այնպես որ, ճիշտը առանձին կառույց ունենալն էր, բացի այդ՝ միավորվեց ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին, եւ այս պարագայում խնդիրները դառնում են երկրորդային: Մի շարք առաջատար մասնագետներ դուրս մնացին կենտրոնից, աշխատում են այլ տեղ կամ արտագաղթել են, տարիներով ստեղծած ռեսուրսն ինչ-որ որոշման հետեւանքով կորցրինք ու որոշեցինք, որ միավորելը ճիշտ էր: Կոչ եմ անում լիազոր մարմնին ներկայացնի եւ ապացուցի հակառակը, որ` այո՛, այս միավորումը արժեր եւ իրականում կան արդյունքեր, որոնք դեռ ներկայացված չեն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան