Ո՞վ է առեւանգել, ե՞րբ, ի՞նչ մեքենայով` դեռեւս պարզաբանված չէ ցուցմունքներում.Առեւանգման փաստով կալանավորված նախկին պատգամավորի գործի ուշագրավ դրվագները

Իրավական

Օրերս դատարանի որոշմամբ` ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվեց։

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Օգոստոսի 14-ից՝ դատարանի որոշմամբ  Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգում կազմակերպելու կասկածանքով։

Ինչն՞ է ընկած նախկին պատգամավորի դեմ մեղադրանքի հիմքում այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանի հետ, ով փաստեց հետեևյալը.

-Մեղադրանքն անհիմն է, անօրինական, կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վաղուց չկա։ Մեղքը հիմնավորող որևէ հստակ ապացույց չի ներկայացվում։ Շարունակաբար արհեստական ապացույցներ սարքելով՝ կալանքը երկարացվում է: Իմ պաշտպանյալը համարում է, որ ներկայացված մեղադրանքը շինծու է եւ նպատակ ունի արատավորելու քաղաքական գործիչ կերպարը:  Մնացած մասով փակագծեր բացել չեմ կարող, քանի որ նախաքննությունը ընթանում է, կա նախաքննական գաղտնիք, ըստ այդմ նախաքննական տիրույթից չեմ կարող շատ նորություն հայտնել:

-Ձեր պաշտպանյալի եւ առեւանգված անձի միջեւ առերեսում եղե՞լ է:

-Ո՛չ, հենց ամբողջ խնդիրը դա է, որ նախաքննական մարմինը, ինչպես նաեւ տուժող կողմը պնդում է, որ մեղադրանքը հիմնավոր է եւ հրաժարվում է առերեսվելուց` բերելով պնդում, որ Սուրեն Մանուկյանի դեմ կան բազմաթիվ ցուցմունքներ: 

-Ինքներդ միջնորդե՞լ եք առերսման համար:

-Իհարկե՛:

-Տուժող կողմը պնդե՞լ է, որ նրան առեւանգել է հենց Ձեր պաշտպանյալը:

-Եկաք ամենաառանցքային հարցին, տուժողի կողմից չկա նման ցուցմունք, տուժողի կողմից նկարագրվել է ենթադրյալ առեւանգման դեպք, բայց թե ով է իրեն առեւանգել, ինչ պայմաններում, կոնկրետ երբ, ինչ մեքենայով` դեռեւս պարզաբանված չէ ցուցմունքներում:

-Այսինքն հստակ Ձեր պաշտպանյալի անունը չի՞ հնչել տուժողի ցուցմունքում:

-Ոչ թե հստակ, այլ մոտավոր անգամ նման տեղեկատվություն ցուցմունքում չկա:

-Այդ դեպքում, նորից կրկնեմ հարցս` ինչն՞ է ընկած Ձեր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում:

-Ես բազմաթիվ անգամներ ասել եմ. ֆիքսվել եւ հսկվել է պարոն Մանուկյանի շարժը, նրա հետագիծը եւ արձանագրված, ֆիքսված տեղեկությունների հիման վրա ենթադրել են, որ իմ պաշտպանյալը եղել է այդ գյուղում, որտեղ որ պահվել է առեւանգվածը:  Զուտ այդ հիմքով դատարանը հաստատված է համարել, որ հիմնավոր կասկածը գոյություն ունի եւ դրա հիման վրա կալանքը շարունակվում է:

-Ի՞նչ հարաբերություններ ունի Ձեր պաշտպանյալը Քոքոբելյանների հետ:

-Որեւէ տեսակի հարաբերություն չեն ունեցել` ո՛չ բարեկամական, ո՛չ թշնամական:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում