Եթե Դուք հետամուտ չլինեիք իմ զինվորը այսօր չէր տեղափոխովի հոսպիտալ ու նման ուշադրության չէր արժանանա. Լրջագույն խնդրի առաջ կանգնած զինվորի հայրիկի խոսքը մեր գործընկերոջ արագ արձագանքի մասին
Թեմա«Իրավունքը» անդրադարձել էր նախօրեին «Քեզ համար զինվոր» նախագածի հեղինակն եւ իրականացմող, հետաքննող լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանին ահազանգած զինվորի հայրիկին բարձրացրած խնդրին: Մասնավորապես զինվորի հայրիկը վստահել եւ զինվոր որդու հետ կատարված անօրինությունների մասին բացառիկ մանրամասներ էր ներկայացրել մշտապես զինվորի խնդրով մտահոգ, մինչեւ վերջ զինվորի խնդրով գնացող մեր գործընկերոջը:
Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին մեր գործընկերը հետամուտ է զինվորի առողջությանը, եւ այս համատեքստում հերթական անգամ կապվել է զինվորի հայրիկի հետ, ով մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց «Քեզ համար զինվոր» նախագածի հեղինակ` այս դեպքում մեր գործընկերոջը, միառժամանակ տեղեկացնելով, որ զինվորի առողջական վիճակում դրական դինամիկան ակնհայտ է:
Զինվորի հայրը` պարոն Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծում է.«Շնորհակալություն եմ հայտնում Արման Սարգսյանին, մեծ շնորհակալություն եմ հայտնում «Քեզ համար զինվորին» հանձինս Ձեզ` տիկին Գայանե: Եթե ես Ձեզ հեռակա կարգով չճանաչեի, չլսեի Ձեր անձնվեր տեսակի մասին, եթե Դուք հետամուտ չլինեիք իմ զինվորը այսօր չէր տեղափոխովի համապատասխան ոսպիտալ ու նման ուշադրության չէր արժանանա: Ձեր արձագանքի ու համառ քալերի շնորհիվ իմ զինվորը եկավ հասավ հոսպիտալ, ես շնորհակալ եմ Ձեզ»:
Ամբողջական զրույցը` մեր գործընկերոջ յութուբյան պաշտոնական էջից
https://iravunk.com/sim/?p=249922&l=am/

