Բավակա՛ն է արդեն, սեւից պետք է դուրս գանք. Անիտա Հարությունյան

Մշակութային

Իսկական գեղեցկուհիներ, հրաշք փոքրիկներ, շքեղ եւ նորաձեւ հագուստներ, իսկ վերջում` հրավառությունԱյսպիսին էր հայաստանյան նորաձեւության այս տարվա թերեւս ամենասպասված առաջին միջոցառումը: Ժամանակ առ ժամանակ իր համարձակ ֆոտոշարքերով համացանցը ցնցող մոդել Անիտա Հարությունյանը եւ իսպանացի դիզայներ Դանիե Մորելոն ստեղծել են 50-ից ավել առօրյա եւ տոնական լուքեր՝ թե՛ փոքրիկների, թե՛ մեծերի համար, ընդ որում՝ ոչ միայն կանացի, այլեւ չանտեսելով նաեւ տղամարդկանց:

«Իրավունքի» հետ զրույցում ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ ընդամենը երկու ամսում որոշել ու կազմակերպել են շքեղ ցուցադրություն:

— Երկու ամսվա ընթացքում էլ ընտրել ենք մոդելների, որոնք այդ կարճ ժամանակահատվածում սովորել են քայլել պոդիումում: Նախ մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալ, թե այսօրվա մեր երիտասարդ աղջիկները, կանայք ինչպիսի հագուստների կարիք ունեն, որոնք Երեւանում, կարելի է ասել, դեռ չկան:

Փաստորեն, հագուստների մոդելավորմամբ ինքնե՞րդ եք զբաղվել:

— Հագուստների մոդելավորումն ինքս եմ արել` Դանիե Մորելոյի հետ: Փորձել ենք կարճ ժամանակում համատեղել մեր ուժերը եւ կազմակերպել ցուցադրությունը: Եթե անկեղծ ասեմ, ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան արագ կկարողանայինք կազմակերպել, բայց, կարելի է ասել, սպասվածից ավելի լավ ստացվեց:

Հանրությունը համակերպվի՞ այն մտքի հետ, որ մոդել Անիտա Հարությունյանը զիջում է իր դիրքերը մոդելավորող Անիտա Հարությունյանին:

— Ճիշտն ասած, վերջին հարցազրույցներում հաճախ ինձ ասում են` ինչո՞ւ եք հեռանում մոդելինգից: Ես էլ կատակում եմ, որ ժամանակն է զիջել տեղը մեր երիտասարդ սերնդին: Իրականում չեմ զիջում մարմնի կառուցվածքով ոչ մի մոդելի եւ համատեղելու եմ մոդելինգը` դիզայնի հետ:  Շատ եմ կարեւորում դիզայներական աշխատանքը, որովհետեւ այնպիսի հագուստներ ենք ներմուծելու հայաստանյան իրականություն, որոնք կընդգծեն հայուհիների գեղեցիկ կազմվածքը:

Իսկ ինչպե՞ս ստացվեց իսպանացի դիզայների հետ համագործակցությունը:

— Թեպետ անծանոթների հետ ինտերնետային նամակագրություններն այդքան էլ լուրջ չեմ ընդունում, բայց Դանիե Մորելոյի հետ ծանոթացել ենք սոցցանցի միջոցով: Նա սրտանց համաձայնել է համագործակցել ինձ հետ: Ավելին` ցուցադրությանն անձամբ պետք է ներկա լիներ, ուղղակի, այս անգամ չկարողացավ: Հաջորդ ցուցադրությանը խոստացել է, որ անպայման ներկա կգտնվի:  Նա օգնել է ինձ հագուստների ընտրության հարցում, դուք ինքներդ էլ տեսաք, որ մեր համագործակցության արդյունքում կարողացել ենք ստանալ, իսկապես, յուրօրինակ ոճ, որը Հայաստանում չկա: Դանիե Մորելոն պատրաստակամություն է հայտնել երկարատեւ աշխատել մեզ հետ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Այսօր արտասահմանյան հայտնի դիզայներները գրեթե չեն համագործակցում հայ դիզայներների հետ: Այս հարցում թող ամպագոռգոռ չհնչի, բայց հաջողակ եմ ինձ համարում:

Իսկ ի՞նչն է նորաձեւ 2023 թվականին` հագուստների համար ի՞նչ կտորներ, գույներ կառանձնացնեք:

— Հիմնականում կառանձնացնեմ կապույտը, կանաչը, վարդագույնը, դեղինն, ինչու ոչ, մանուշակագույնը: Բավակա՛ն է արդեն, սեւից պետք է դուրս գանք: Մեր հայ աղջիկները հաճախ սեւ գույնի զգեստներ են հագնում, որը կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Վառ գույները շատ կարեւոր են, որովհետեւ երբ այդպիսի գույներով հագուստներ ես կրում, կյանքն էլ է գունավորվում: Նկատել եմ, որ նոր սերունդը կենտրոնացած է փայլուն քարերով շորիկների վրա, ինքս էլ եմ հավանում, նույնիսկ կրում եմ շատ մեծ հաճույքով: Այնպես որ, խորհուրդ կտամ չխուսափել ավելի փայլուն, շքեղ, տոնական, կոկտեյլային զգեստներից:

Նշենք, որ նորաձեւության ցուցադրության երեկոյի հատուկ հյուրերի շարքում էին Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, շոումեններ դերասան Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը, դերասանուհի Անահիտ Մութաֆյանը եւ այլք: Իսկ հաղորդավարի պարտականությունները ստանձնել էր դերասան Մակար Գալստյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում