Մեզ իշխանություն պետք չէ, Հայրենիք է պետք. Տիգրան Վարդանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— 80 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի համար ընդամենը մեկ քիչ, թե շատ մասշտաբային ակցիա տեղի ունեցավ` այն էլ միայն ՀՀԿ-ի կողմից` Ամանորին ընդառաջ: Այսօր ընդդիմությունն ակտիվություն դրսեւորում է միայն սոցցանցերում եւ առցանց այլ հարթակներում, բայց ոչ փողոցում, ինչո՞ւ:

— Մեդիատիրույթում սկսել են շահարկել նաեւ մեր հանրահավաքը, որոշ ընդդիմադիր ներկայացող անձնավորություններ էլ թիրախավորում են մեզ, թե ՀՀԿ-ն դուրս էր եկել փողոց իշխանության գալու համար: Մինչդեռ բազմիցս հայտարարել ենք, որ մեզ իշխանություն պետք չէ, մեզ պետք չի, օրինակ, լինել ընդդիմության առաջին, երկրորդ, երրորդ համարը, մեզ հայրենիք է պետք` հող, որի վրա իրենց աթոռները կարողանան դնել այն ընդդիմադիրները, ովքեր պայքարում են դրա համար: Կարծում եմ` բոլորն էլ տեսան, թե Ձեր նշած հանրահավաքի ժամանակ կառավարության դիմաց, ովքեր էին ներկա եւ ինչ թվաքանակով: Այսինքն` այն բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր կարող էին կոնսոլիդացնել, այսպես ասած, իրենց մարդկանց, այն ՀԿ-ներին, որոնք իրենք են ֆինանսավորում, չարեցին: Մինչդեռ մենք 44 օրից ավել եղել ենք փողոցում, գիշերել ենք Ֆրանսիայի հրապարակում եւ ամեն օր, մեր ուժերը թարմացնելով, ներկա ենք եղել: Ճիշտ է, ո՛չ առաջին համարն ենք եղել, ո՛չ գլխավոր կազմակերպիչը, բայց ներկա ենք եղել, որովհետեւ ով ուզում է լինի, յուրաքանչյուր հայրենասեր եւ հայրենանվեր մարդու կողքին ՀՀԿ-ն կանգնելու է` իր բոլոր լծակներով:

— Իսկ հիմա ինչո՞ւ դուրս չեք գալիս փողոցային պայքարի, նեղացե՞լ եք…

— Մենք չենք նեղանում մեր ժողովրդից ու չենք էլ նեղանալու, պարզապես կասեմ հետեւյալը` ընդդիմությունն ունի մեկ հնարավորություն, եւ այն մսխելը անպատասխանատվություն է լինելու: Այդ հնարավորությունը մսխելը ընդդիմության համար արժենալու է Հայաստանի եւ Արցախի վերջնական վախճանը: Ու այդ ժամանակ ոչ մեկը չի գալու ծաղիկ խոնարհի մեր պետության առաջ, ուղղակի, հիշողները կհիշեն, մնացածներն էլ թուրքական մանաթներով նորից կվաճառվեն: Միայն ընդգծեմ, որ ՀՀԿ-ի ձայնը լսելի եղել է եւ լինելու է, ու կարծում եմ` առաջիկայում ունենալու ենք այդ պատմական հնարավորությունը, որպեսզի սրանց հեռացնենք: Պետք է ճիշտ օգտագործենք վերջին փամփուշտը,  որն ունի ընդդիմությունը, որովհետեւ հակառակ դեպքում` Նիկոլ Փաշինյանն  ավելի է ամրապնդելու իր դիրքերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում