Եթե իրավական պետության դաշտում լինեինք, նորմալ պատգամավորները առնվազն կբարձրացնեին այդ հարցը. Մելոյան

Ներքաղաքական

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները միացել են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը: Ի՞նչ ընթացակարգ է սպասվում, ի՞նչ կարելի է ակնկալել, «Իրավունքը» պարզել է սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻՑ:

— Նախ ոչ վաղ անցյալում արդեն կիրառվել է նման ընթացակարգ, մասնավորապես` խոսքը ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին է:  «Իմ Քայլը» խմբակցությունը նախաձեռնել էր նույն գործընթացը ՍԴ նախագահ եւ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման կապակցությամբ, որը հանրության համար թեմա էր դարձել: Իմ գնահատմամբ` այն ակնհայտ ապօրինի բնույթ ուներ, եւ շուրջ մեկ տարի` ի դեմ պարոն Թովմասյանի` ՍԴ հարգարժան դատավորների ողջ կազմը հետապնդումների էին ենթարկում: Հիմա կրկին իմ գնահատմամբ` ավելի արդարացված հիմքով նմանաբնույթ պրոցես է մեկնարկվել: Ընթացակարգը կարգավորվում է Սահմանադրությամբ՝  ԱԺ կանոնակարգ եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներով: Իրավական պրոցեսի համաձայն, խմբակցությունները ներկայացնում են ԱԺ որոշման նախագիծ՝ կոնկրետ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու  վերաբերյալ, որի արդյունքնում այն պետք է հավանության արժանանա ԱԺ պատգամավորների 3/5-ի կողմից եւ հավանության արժանանալու պարագայում ներկայացվի ՍԴ: Այնուամենայնիվ, երկու ընդիմադիր խմբակցությունները քանի որ չունեն այդ 3/5 մասը, ըստ իս, այս գործընթացն ավելի շատ քաղաքական հետեւանքների պետք է վերածվի եւ ինչ-որ փուլում կթեւակոխի քաղաքական դաշտ: Պատկերացնո՞ւմ եք, եթե իրավական պետության շրջանակներում լինեինք եւ եթե իշխանության կամարտահայտությամբ առաջնորդվող դատավոր լիներ, կարգապահական խախտման պարագայում ինչպիսի աղմուկ կբարձրացվեր: Այնուամենայնիվ, իմ կարծիքով` դժվար թե գործող իշխող խմբակցությունը միանա այս մեկնարկին, բայց, ամեն դեպքում, սպասենք հետագա գործողությունների զարգացմանը: Ես դրական ոչինչ չեմ ակնկալում, չեմ կարծում, որ իրենք իրենց կողմից ընտրված, իրենց համար յուրային հանդիսացող ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման պրոցեսին կմիանան: Նորից կկրկնեմ` եթե իրավական դաշտում դիտարկենք, իհարկե, նորմալ պատգամավորները առնվազն կբարձրացնեին այդ խախտման հարցը եւ որոշակիորեն դիտարկումներ կանեին տիկին Սաֆարյանի վարքագծի վերաբերյալ:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում