Թեկնածուները, որոնց անունները շրջանառվում են, որեւէ մեկի հետ չեմ գնա ընտրության. Վարդանյան

Ներքաղաքական

Տեւական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին: Իսկ թե ե՞րբ այն կանցկացվի՝ դեռեւս անհայտ է: «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի ավագանու անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշել է, որ դեռեւս չունի նախընտրելի քաղաքապետի թեկնածու, քանի որ իր համար գոնե այս փուլում կա անվստահություն թեկանծուների առումով:

— Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս քաղաքապետի գործունեությունը եւ Երեւանում տարվող աշխատանքները:

— Ներկայիս քաղաքապետի աշխատանքը գնահատում եմ դրական, որովհետեւ՝ վստահաբար գիտեմ, որ անում է հնարավորինս, այսինքն՝ ինչ լիազորություններ ունի, ի գործ է դնում: Առնվազն նախկին քաղաքապետի նման չի գալիս սենյակում քնում, մինչդեռ նախկինում այդպես էր: Ինչ վերաբերում է քաղաքում տարվող աշխատանքներին, եւս գոհ եմ` չհաշված ընթացիկ թերությունները, որպես այդպիսին, եթե համեմատենք նախկինի հետ, գնահատականս ավելի քան բարձր է:

— «Հաղթանակի» կամրջի աշխատանքներն ինչպե՞ս են ընթանում, առաջիկայում ակնկալե՞նք աշխատանքների ավարտ:

— Աշխատանքներն ընթանում են, ես մի բան հիշեցնեմ, երբ փակվեց «Բարեկամության» էստակադան, նշվել էր՝ շուրջ 20-25 օր անց կավարտվեն աշխատանքները, բայց ավարտվեց 15 օր անց, այսինքն՝ արհեստական ձգձգումներ չեն լինում, հուսով եմ` «Հաղթանակի» կամուրջն էլ շուտ կբացվի, որովհետեւ իրապես խոչընդոտներ ու խցանումներ է առաջացնում:

— Իսկ թեքահարթակների հետ կապված՝ ինչ կասեք, մի՞թե տարիների պատմություն ունեցող խնդիրը լուծված է:

— Թեքահարթակների հետ կապված՝ վերջերս գրառում էի արել, երբ Ավինյանը գնացել էր Պրոսպեկտի շուկայի դիմացի գետնանցումը բացելու շռնդալից արարողությանը, այնտեղ թեքահարթակ չկար, հետո հայտարարվեց, հետագայում վերելակ է կառուցվելու: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ մեր նախկին գործընկերը` ավագանու անդամ էր դեռեւս այդ ժամանակ Բաթոյան Զարուհին, մեծ աղմուկ բարձրացրեց, որ ինքն իր սեփական սայլակով չէր կարողանում հասնել ավագանու նիստերի դահլիճ: Իսկ այն սայլակը, որը պատվիրված էր նրա համար քաղաքապետարանի կողմից, որպեսզի դրանով հնարավորություն ունենար աստիճան բարձրանալու, այդ աղջիկը չտեղափոխվեց եւ ասաց՝ ինչպես ուզում եք ապահովեք ավագանու նիստերի դահլիճ իմ մուտք գործելը: Խնդիրը սրա մասին է, մնացած բարձրաձայնումները թող արդեն իշխող կուսակցությունն անի, օրինակ՝ պատգամավոր Բաթոյան Զարուհին գնահատական տա, թող ԱԺ ամբիոնից խոսի դրա մասին:

— Առաջիկայում խոսակցություններ կան քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին, ո՞ւմ հետ կգնաք ընտրության, ո՞վ կլինի քաղաքապետի Ձեր թեկնածուն:

— Այս պահի համար որեւէ մեկի հետ չեմ գնա, այն թեկնածուները, որոնց անունները շրջանառվում են, որեւէ մեկի հետ չեմ գնա:

— Ի՞նչն է պատճառը:

— Թերեւս վստահության պակասը:

— Հնարավո՞ր է կրկնվի Աժ արտահերթ ընտրությունների սցենարը, մի շարք ուժեր ձայներ փոշիացնեն, իսկ արդյունքում Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ:

— Մեր օրերում որեւէ բանի վրա կասկած անգամ չունեմ, վստահ չեմ որեւէ սցենարի վրա, այսինքն՝ այո, չի բացառվում, որ ԱԺ ընտրությունների սցենարը կրկնվի կամ` հակառակը: Երբ վերջանական թեկնածուները կգրանցվեն ԿԸՀ-ում, երբ ԿԸՀ-ն կհայտարարի հերթական կամ արտահերթ քաղաքապետի ընտրությունների օրը, այդ ժամանակ կարծիք կասեմ, հիմա լուրջ չեմ վերաբերվում որեւէ խոսակցության, որովհետեւ  վերջին երեք տարին այդ շրջապտույտի մեջ ինձ զանգ են տալիս լրագրողներ ու ասում, որ այ մյուս ամիս ասում են ավագանու ընտրություն է լինելու, լուրջ չեմ վերաբերվում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում