«Հրապարակ». Ինչ արժեր Փաշինյանի կիրակնօրյա լուքը

Մամուլի տեսություն

Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ եւ որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու։ Նույն օրը եղել էին նաեւ Լոռիում ու Տավուշում, որտեղ էլ վառարանի վրա կարտոֆիլ էին խորովել-կերել։ Այցի նպատակների մասին ոչինչ չհայտարարվեց, հասկացվեց, որ գաստրոլոգիական շրջագայություն էր՝ հավանաբար, հասարակ սննդի կարոտից դրդված։ Աննա Հակոբյանը, մասնավորապես, իրենց Գյումրիի այցից լուսանկարներ էր հրապարակել եւ մեկնաբանել․

«Ժողովուրդ ջան։ Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն, եւ այլն։ Պարզապես միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։

Վարչապետը չնայած սոցիալապես անապահով ու աղքատ դերվիշի կերպարի մեջ էր, բայց մենք նկատեցինք, որ նրա հագին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ձմեռային համազգեստի բաճկոնն էր, որի արժեքը 57 հազար դրամ է։ Բացի այդ, Փաշինյանը կրում էր AWI ապրանքանիշի՝ տղամարդու ինքնալարվող մեխանիկական ժամացույց՝ AW1096A.2 մոդելի, որի արժեքը 120 հազար դրամ է։

Ի դեպ, Փաշինյանը գրեթե միշտ այս ապրանքանիշի ժամացույցներ է կրում եւ ամեն անգամ՝ տարբեր մոդելների, այսինքն՝ սա Փաշինյանի հավաքածուում առկա ժամացույցներից հերթականն էր, եւ եթե հաշվի առնենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ աշխատավարձ, ապա պետք է նկատենք, որ բոլորովին էլ «բոմժի» հագուկապով չէր, ինչպես որակում էին ֆեյսբուքյան օգտատերերը։ Մանավանդ՝ այդ հագուկապի վրա ակնհայտորեն ինքը ոչինչ չի ծախսում։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին