«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խոցելի խմբերին հասանելիք անվճար դեղորայքների բացակայության պատճառը բացահայտում է Առողջապահության նախարարությունը

Առողջապահական

 «Իրավունքը» գրել էր, որ հուն­վա­րի 1-ից բնակ­չու­թյան խո­ցե­լի խմբե­րին հա­սա­նե­լիք անվ­ճար ո­րոշ դե­ղո­րայք պո­լիկ­լի­նի­կա­ներն այ­լեւս չեն տրա­մադ­րում ի­րենց հի­վանդ­նե­րին: Աղ­բյու­րը տե­ղե­կաց­րեց, թե քա­նիցս դի­մել է պո­լիկ­լի­նի­կա, սա­կայն պա­տաս­խա­նը նույնն է` նա­խա­րա­րու­թյու­նը չի հատ­կաց­րել: Ո­րոշ հա­մառ­ներ դի­մել են նա­եւ նա­խա­րա­րու­թյուն, որ­տե­ղից փոր­ձել են մեղ­քը բար­դել պո­լիկ­լի­նի­կա­յի վրա: Բայց երբ քա­ղա­քա­ցին պա­հան­ջել է` զան­գա­հա­րեք պո­լիկ­լի­նի­կա եւ հանձ­նա­րա­րեք` դե­ղը տան, նրանց ուղ­ղոր­դել են դե­պի քա­ղա­քա­պե­տա­րան:  Քա­ղա­քա­ցի­նե­րը վրդով­ված են, տա­րի­ներ շա­րու­նակ ի­րենց պո­լիկ­լի­նի­կա­նե­րում ստա­նում է­ին մի շարք դե­ղեր, սա­կայն հուն­վա­րի 1-ից ստիպ­ված են դրանք ձեռք բե­րել, իսկ թո­շա­կա­ռու­ներն էլ ստիպ­ված են ի­րենց չնչին թո­շա­կի մեծ մա­սը հատ­կաց­նել այդ դե­ղե­րի հա­մար:

Գրավոր դիմել էինք Առողջապահության նախարարությանը պարզաբանելու համար, թե ինչո՞ւմն է խնդիրը եւ որն՞ է պատճառը, որ քաղաքացիներին հասանելիք դեղերը տեղ չեն գտնում պոլիկլինիկաներում:

Եվ ահա Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ ստացել ենք հետեւյալգրավոր պատասխանը.

-Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնում եմ, որ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին ԱԱՊ կազմակերպությունների կողմից անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման կարգի պահանջների համաձայն: Դեղերի գրումն իրականացվում է ՀՀ «Հիմնական դեղերի ցանկին» համապատասխան:

Պետության միջոցներով ձեռք բերվող դեղերի գնումների գործընթացն իրականացվում է հիմք ընդունելով' «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 526-Ն և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 502-Ն կառավարության որոշումները:

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման համաձայն, շահառուներին դեղերով ապահովելու անընդհատությունը պահպանելու նպատակով' պոլիկլինիկաները, հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը պետք է կազմակերպեն և իրականացնեն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում: Սռողջապահության նախարարության տվյալներով` ԱԱՊ կազմակերպություններում դեղերի բացակայության վերաբերյալ բողոքների զգալի մասը վերաբերվել են դեղերի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների չկայացման հետևանքով առաջացած խնդիրներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան