Ալեքսանդրիայի մրցաշար. Վազգեն Թեւանյանը` ոսկե մեդալակիր, Արսեն Հարությունյանը` բրոնզե (տեսանյութ)
ՍպորտԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը դարձավ ոսկե մեդալակիր։
65 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը 8:2 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքքեննային։
61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը, որը մեկ րոպեում 10:0 հաշվով հաղթեց իրանցի Ռեզայաղուզին։

