Իսկ ի՞նչ անուն տալ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների «միջադեպին». Խոսրով Հարությունյան
Ներքաղաքական«Դավիթ Բաբայանը արդարացիորեն արձանագրում է, որ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկ։ Չի կարելի չհամաձայնել նրա հետ։ Բայց հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ անուն տալ այդ «միջադեպին»։ Միգուցե այդ հարցի պատասխանը կտա Արայիկ Հարությունյա՞նը, որը հաջողությամբ չեզոքացրեց դեկտեմբերի 25-ի «ազգային արժանապատվության» հանրահավաքի հայտարարության ոգին եւ պայքարի Ազգային Ուխտի գաղափարը», - գրել է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։

