Բացառիկ մանրամասներ Արթիկում սպանված հայտնաբերված 18 եւ 26 տարեկան երիտասարդների մասին
Քրեական
Փետրվարի 24-ին Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Ըստ տեղեկությունների՝ մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն եւ 18-ամյա Ազատուհի Հ.-ն:
Արթիկում շրջանառվող լուրերի համաձայն աղջիկն ու տղան թունխվորվել են գազից, աղջկա սպանության փաստով հարուցվել է քր.գործ։ Արթիկցիների խոսքերով աղջկա հայրը մինչ կատարվածի մասին իմանալը դիմել էր իրավապահներին, որ աղջկան գտնեն։ Տղայի մասին Արթիկում դրական են արտահայտվում, ասում են, որ մտադրություն ուներ առաջիկայում ամուսնանալու։
https://iravunk.com/sim/?p=249721&l=am/