Բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց. ՊՆ նախկին շենքի բնակիչները 10-րդ օրն են անցկացնում փողոցում

Հասարակություն

ՊՆ նախկին շենքի բնակիչներն արդեն 10-րդ օրն է, ինչ մնացել են փողոցում՝ մի կերպ տեղավորվելով երկար պայքարի արդյունքում ձեռք բերած երկու վրանի տակ: Նրանք վճռական են տրամադրված՝ շարունակելու են նստացույցը: Իսկ փետրվարի 27-ին, ժամը՝ 12:00-ին բողոքի ակցիա են իրականացնելու Պետական եկամուտների շենքի դիմաց (Մովսես Խորենացու փողոց, շենք 3):

«Այն բոլոր անհատները, հասարակական կազմակերպությունները, նախաձեռնությունները, քաղաքական, մշակութային գործիչները, ովքեր ցանկանում են աջակցել մեր խնդրի լուծմանը, խնդրում եւ հորդորում ենք միանալ մեզ, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք ՊԵԿ-ի առաջ:

Միեւնույն ժամանակ, շեշտում ենք, որ մեր հարցը սոցիալական հարթության վրա է, քաղաքական խնդիր չէ՛: Այս խնդրի առաջ են կանգնած Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ: Ինչ վերաբերում է այս օրերին հնչող կարծիքներին, քաղաքական երանգավորումներին, եւս մեկ անգամ փաստում ենք՝ ՊՆ նախկին շենքում բնակվող 100 եւ ավելի ընտանիքները ունեն տարբեր քաղաքական հայացքներ, մեկը կարող է գովաբանել, մյուսը՝ փնովել այս կամ այն քաղաքական գործչին, բայց մեր խնդիրը սա չէ: Մեր օրակարգում կա մեկ հարց՝ վերադառնալ մեր բնակարաններ՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը:

Մեր պայքարը երկարատեւ է լինելու, նստացույցն անժամկետ է, ուստի՝ ակնկալում ենք բոլոր անշահախնդիր մարդկանց, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների աջակցությունը, ովքեր ոչ թե քաղաքական դիվիդենտներ կփորձեն քաղել այս խնդրից, այլ հետամուտ կլինեն, որպեսզի մեր ընտանիքները, որոնցում կան մանկահասակ երեխաներ, հիվանդ մեծահասակներ, այլեւս ստիպված չլինեն գիշերել փողոցում:

Արդարացիորեն շնորհակալ ենք բոլոր այն գործիչներից, ովքեր անշահախնդիր անդրադարձել են այս խնդրին, այցելել են, փորձել են աջակցել այս կամ այն հարցում», - «Իրավունքի» հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկան արդեն 10-ը օր ՊՆ նախկին շենքի դիմաց նստացույց իրականացնող ընտանիքների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ օթեւան էին գտել հարյուրավոր ընտանիքներ, կառավարության որոշման համաձայն, փոխանցվել է ՊԵԿ-ին եւ փետրվարի 16-ին ոստիկանությունը բռնի ուժով դուրս հանեց այնտեղ ապաստան գտած քաղաքացիներին՝ թողնելով փողոցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=249693&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում