Սպերցյանը պատմություն կգրեր եվրագավաթներում.Կոբնան
Սպորտ
«Կրասնոդարի» հարձակվող Մոզես Կոբնանն իր կարծիքն է հայտնել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.
«Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բարձր մակարդակի։ Նա հիանալի տեխնիկա ունի։ Համոզված եմ, որ եթե հնարավոր լիներ խաղալ եվրոպական մրցաշարերում, Էդուարդն իրեն լավ կդրսևորեր։
Հավատացեք ինձ, նա պատմություն կգրեր եվրագավաթներում: Ես իսկապես այդպես եմ կարծում»,- Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է նիգերիացի ֆուտբոլիստը:

