Վարդանյանի պաշտոնանկությունը Ալիևի «հրամանի» հետ կապելը, մեղմ ասած սրտխառնոց առաջացնող մանիպուլյացիա է․ ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր

Ներքաղաքական

Արցախի նախագահի ուղերձը իր մեջ պարունակում էր որոշակի աստառներ, ինչը ուղղակիորեն առնչվում էր Արցախի գլխին կախված նոր սպառնալիքների, արցախահայության գոյապահպանության և առհասարակ Արցախ պետության հետագայի հետ։ Նման կարծիք iravunk.com-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։      

«Այժմ փորձենք բացել որոշ փակագծեր՝
Ի՞նչ էր ասում նախագահը պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու դրդապատճառների մասին․ Առաջինը և ամենակարևորը՝ որ ինքն է նշանակում և ազատում պաշտոնյաներին, հետևաբար հետևանքների պատասխանատուն ինքն է և որևէ մեկի հետևում չի թաքնվում։ Նաև ընդգծում է, որ ազատման պատճառները բավականին բարդ են եղել և ծանր ու թեթև անելուց հետո է կայացվել նման որոշում, և դա կապել Ալիևի «հրամանի» հետ, մեղմ ասած սրտխառնոց առաջացնող մանիպուլյացիա է։ Շատ չմանրանամ այս թեմայով, բայց եթե ՌԴ խաղաղապահները շուրջ 70 օր և ավել չկարողացան Ալիևի «էկօակտիվիստներին» ճանապարհից հեռացնել և իրականացնել իրենց իսկ պարտականությունները , ապա միգուցե խնդրի արմատը պետք է փնտրել Բաքվի ու Մոսկվայի մեջ, մասնավորապես 2022 թվականի փետրվարին կնքված իրենց ռազմավարական պայմանագրի կետերի մեջ։ Եվ հետո նոր փորձել զգացմունքային ֆոն ապահովել արցախահայության իղձերի «դավաճանման» կամ էլ պետնախարարի խիստ կարևոր անձ լինելու տրամաբանության մեջ»,- ընդգծեց պատգամավորը։
Երկրորդ կարևոր միտքը, ըստ նրա, դա այն էր որ Արցախի տնտեսությունը , ժողովրդի սոցիալական վիճակը այս 70 օրվա ընթացքում գահավիժեց, ինչը իր հերթին մեկ անգամ ևս ապացուցեց, որ մենք դեռևս պատրաստ չենք լուրջ մարտահրավերների ու աշխատելու մեծ ճանապարհ պիտի անցնենք։ 
Երրորդ կարևոր միտքը, շեշտեց Հովհաննիսյանը, այն էր, որ մեզ ժամանակ է պետք ու այդ ժամանակը շահելու համար նախագահը չի պատրաստվում շահել մեր իսկ կողմից գծված անթույլատրելի գծերի հատման ճանապարհով և պատրաստ է մինչև վերջ կանգնել այդ կարմիր գծերի սահմանին և ոչ մի հետ քայլ չանել, իսկ եթե պահը գա նաև հարվածել։ 
«Եթե ամփոփենք, նախագահի հիմնական ուղերձը հետևյալն էր՝ չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալ, խնդիրները շատ են, գիտակցում ենք խնդիրների ծավալը և դժվարությունը, պատրաստ ենք լուծել ու չենք ընկրկելու ոչ մի դժվարության առաջ։ Հարցը վերաբերվում է ժողովրդի գոյապահպանությանը, մեր երազանքների վերջնակետին հասնելու համար էլ պատրաստ ենք զոհաբերել ինքներս մեզ»,- եզրափակեց պատգամավորը։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի