Խախտված են արարողակարգային կամ էթիկայի բոլոր հնարավոր կարմիր գծերը. Մելիքյան

Ներքաղաքական

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով` մենք 30 եւ ավել տարվա ընթացքում շատ «մյունխեններ ենք ունեցել» եւ երբեք չենք կանգնել նման իրավիճակի առջեւ, ինչը տեսանք օրեր առաջ:

— Երկրի ղեկավարը գտնում է, որ ինքն այլեւս գործոն չէ եւ ընդամենը գործիք է տարբեր շրջանակների համար իրենց շահերը առաջ տանելու ու դրա համար է լռում, այլ մեկնաբանություն չունեմ, թե ինչպես կարելի է լռել, երբ ամենացինիկ ու նվաստացուցիչ ձեւով վիրավորում է Ալիեւը մի ողջ ժողովրդի: Եթե դու չես դիրքավորվել թեկուզ քո վատ լեզվաիմացությամբ եւ չես փորձելու գոնե հակադարձել, այլ բերում ես իրականությունից կտրված անհասկանալի եւ այդ մակարդակին ոչ հարիր բացատրություններ կամ մեկնաբանություններ, պատկերացնել է պետք, թե ինչ է առաջացնում մնացած հանրության մեջ: Խնդիրն այն է, որ բերվել է «խաղաղության օրակարգ» ականջահաճո բանալի բառը, եւ շատ հստակ դրվել է ճամփաբաժան, թե իրենք տանում են այդ օրակարգը: Իսկ ովքեր համաձայն չեն այդ օրակարգի հետ, ներկայացվում են իբրեւ պատերազմի օրակարգ սպասարկողներ եւ պատերազմի բուռն ջատագովներ: Փորձեմ հիասթափվել միանգամից. ես շատ ավելի հակված եմ, որ այս կողմը խաղաղության շատ ավելի ջատագով ու պաշտպան  է: Վառ ապացույցն այն է, որ այդ թեւի ներկայացուցիչները 30 եւ ավել տարի աշխատել են այդ ուղղությամբ: Այո՛, մենք ունեցել ենք փխրուն զինադադար, բայց չենք ունեցել լայնածավալ պատերազմ եւ սարսափելի կորուստներ, որից մինչեւ հիմա մեր հասարակությունը չի կարողանում ուշքի գալ: Այս համատարած անտարբերությունը, համատարած բթացումը դրա վառ ապացույցն է: Քաղաքական կուրություն է, ինչ այսօր տեսնում ենք հայ-թուրքական հարաբերություններում: Ես թե՛ պատմության ընթացքում, թե՛ ընդհանրապես, չեմ հիշում որեւէ դեպք, որ այդքան վազեվազ, այդքան ցուցադրական, այդքան շեշտված լինի իշխանության կողմից ուշադրությունը այդ երկրի նկատմամբ: Մի երկրի, որը ուղղակիորեն պատճառ է հանդիսացել քո այսօրվա վիճակի համար: Սա շոկի է բերում, որովհետեւ խախտված են արարողակարգային կամ  էթիկայի բոլոր հնարավոր կարմիր գծերը: Գոնե չեն կարողանում եզրահանգումների գալ, որ մի քիչ արժանապատիվ փորձեն հանդես գալ: Ես չգիտեմ՝ որտեղ են կայացվում այդ որոշումները: Սա  անգրագիտություն է:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի