Ադրբեջանը ճանապարհը հիմա էլ չի բացում, ի՞նչ ենք անելու. Թեւան Պողոսյան

Տեսանյութեր

Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով` երկու ուղղություններով: Սակայն Բերձորի ճանապարհն առ այս պահը շարունակում է մնալ փակ: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ: Ըստ նրա` մինչեւ արդյունքի չհասնենք, իրավունք չունենք ոչնչով ուրախանալու:

— Իսկ արդյունքն այն պետք է լինի, որ վերականգնենք մեր Հայրենիքը` այն, ինչ ունեցել ենք 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ: Այդ ճանապարհին սրանք փոքրիկ երեւույթներ են, եւ նախ պետք է հասկանանք` եթե Ադրբեջանը ճանապարհը հիմա էլ չի բացում, ի՞նչ ենք անելու: Առաջին «ծաղիկներն» արդեն կան. նույն Ադրբեջանի շատ պաշտոնյաներ սկսել են արդեն իսկ մեկնաբանություններ անել, ու հասկանալի է, որ դրանք ինքնագլուխ հայտարարություններ չեն` ուղղորդված են եւ մշակված: Նրանք արդեն իսկ բացատրում են, թե իրենք որեւէ բան չեն արել, իրենց չեն կարող մեղադրել, եւ որեւէ բան չի փոխվելու: Հիմա հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք անելու, որ միջազգային հանրության վրա ճնշում լինի կամ ինչպե՞ս պետք է պատրաստվենք, որ Հաագայի որոշման թուղթը վերցնենք մեր ձեռքը եւ ասենք` ունենք իրավունք, վաղը գնում ենք այն կյանքի կոչելու: Ալիեւն անընդհատ ասում էր, թե կա ՄԱԿ-ի 4 բանաձեւ, որն իրավական հիմք ունի, բանակցություններով չստացվեց, գնացի ինքս արեցի, հիմա նույնը պետք է լինի մեր պարագայում: Այո, Հաագայի որոշումը մասնագիտական հաջողություն էր իրավաբանական թիմի համար: Բայց Եղիշե Կիրակոսյանը հենց ինքն է ասել, որ` այո, սա իրավական հիմք է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մենք սրանից հետո ինչ ենք անելու: Ի վերջո, նույնիսկ դատական որոշումները, որոնք լինում են թղթի վրա գրված, միշտ չեն կյանքի կոչվում: Ունեցել ենք դատական որոշումներ, որ այսինչ պետական պաշտոնյան, որը վիրավորել է այսինչ մարդուն, պետք է ներողություն խնդրի, բայց այդպես էլ ներողություն չեն խնդրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում