Ընդդիմությունից նեղանալ պետք չէ. Հենրիխ Դանիելյան

Տեսանյութեր

ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ` այսօր պետք է հստակ տարանջատել, թե ովքեր են ազգի եւ պետության դավաճանները, ովքեր են իրականում խաբվել, ովքեր են թուրքական շահը սպասարկում եւ թրքահպատակ, ովքեր են ուղղակի ընկել Նիկոլ Փաշինյանի թակարդը: Այս մասին նա նշեց «Իրավունք TV»-ի տաղավարում` ընդգծելով, որ վերոնշյալների շարքում կան տարբեր կատեգորիաներ:

— Պետք է հստակ ֆիլտրել եւ հասկանալ: Չի կարելի ասել, որ ով Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի, դավաճան է, թուրք է, անբարոյական է: Այդպես չէ, որովհետեւ կարող է իշխող խմբակցությունից ինչ-որ պատգամավոր լինի, ով այս պահին փրկության ճանապարհ է փնտրում, որ կարողանա դուրս գալ այդ շարքերից: Նրան պետք է ձեռք մեկնել, որ դուրս գա: Պետք չէ բոլորին մեղադրել, ովքեր ժամանակին դուրս են եկել  Նիկոլ Փաշինյանի համար փողոց, որովհետեւ այդ ժամանակ նրա մեջ տեսել են այլ բան: Նա կիրառել է պոպուլիստական ողջ զինանոցը, որ կարողանա խաբել մարդկանց  եւ դուրս հանի փողոց` ասելով, թե դուք լավ ապագա եք ունենալու:

— 2018-ից հետո` դեռ կարելի էր ընդունելի համար Ձեր ասածը, բայց մի՞թե 2020 թվականի 44-օրյա պատերազմը տեսնելուց հետո էլ կարող էին մարդիկ խաբվել եւ նորից Նիկոլ Փաշինյանին ընտրել:

— Ցավոք,շատ քաղաքացիների հետ շփվելիս տեսնում եմ, որ` այո՛, կարող էին երկրորդ անգամ էլ սխալվել: Սա մեր ազգային աղետալի խնդիրներից մեկն է, բայց այդպես է: Շատ մարդիկ դեռ հետեւում են Նիկոլ Փաշինյանին սպասարկող հեռուստաալիքներին եւ չեն կարդում, օրինակ, «Իրավունք» թերթ, այլ դիտում են Պետրոս Ղազարյանին եւ լսում այն, ինչ ասում է Սասուն Միքայելյանը, Սամվել Բաբայանը, Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլք: Դրված է հստակ մի ծրագիր, որով անընդհատ Նիկոլ Փաշինյանն իր «Պերֆեկտ TV»-ների միջոցով անընդհատ սնուցում է մարդկանց մեջ, թե ամեն ինչում նախկիններն են մեղավոր: Բայց միեւնույն ժամանակ, ամեն օր, ամեն րոպե Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների դիմակը պատռվում է: Մարդիկ հասկանում են, որ նա ոչինչ չի կարողացել անել, անգամ զենք չի կարողանում գնել, որովհետեւ ոչինչ է: Այնպես որ, այս ստի ու խաբեության իշխանությանը երկար չի մնացել:

— Բայց ժամանակը զինվորի կյանք է արժենում, ինչո՞ւ այսօր չկան հանրահավաքներ տիտղոսային ընդդիմության կողմից: Մյուս կողմից էլ կան ուժեր, որոնք ասում են` «ո՛չ նախկին, ո՛չ ներկա», մեղադրում են տիտղոսային ընդդիմությանը ոչինչ չանելու մեջ, սակայն իրենք էլ ոչինչ չեն անում:

-— Նախ ժամանակը զինվորի կյանք է արժենում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ձեռք չի բերել սպառազինություն, չի կահավորել սահմանները, ոչինչ չի արել, որ բանակը շենացնի: Ինչ վերաբերում է ընդդիմության ընդդիմություն կոչվածներին, ովքեր ընդդիմությանը մեղադրում են ինչ-որ բաների մեջ, հարց եմ ուզում տալ` ո՞ւր են, թող դուրս գան փողոց: Ես իմ ավագ ընկերների եւ իմ կուսակցության ղեկավարի հետ միասին անցկացրել եմ 40 օրից ավել փողոցում: Թող հիմա այդ մեղադրողները դուրս գան փողոց, հրապարակներում վրաններ խփեն կամ իրենց ճանապարհային քարտեզը որդեգրեն եւ դրանով գնան առաջ, մենք էլ գնանք իրենց օգնենք: Բա ո՞ւր են, գոյություն չունեն, ուղղակի, քննադատողի, մեղադրողի, կողքից բացեր ցույց տվողի դերում են: Գիտեք ինչքան հեշտ է յուրաքանչյուր մարդու գնալ եւ ասել` այսինչ բանը սխալ ես անում, բայց իրենք ոչինչ չանեն:

— Դրա պատասխանն իրենք ունեն, ասում են` մենք Ձեր ռեսուրսներն ու կուսակցական հնարավորությունները չունենք:

— Եթե չունեն այդ ռեսուրսները եւ հնարավորությունները ու չեն գալիս օգնում, կողքից քննադատելով` ո՞ւմ են օգուտ տալիս: Դե թող հիմա մեկը գա ու ասի` ես այսինչ բանը ՀՀԿ-ին կամ «Դիմադրության» շարժման ղեկավարությանը խորհուրդ եմ տվել, խնդրել եմ, որ անեն ու չեն արել: Չեն խոսում, որովհետեւ այդպիսի բան չկա, իրենք միայն սոցցանցերում գրառումներ են կատարում: Ասում են` այսինչ բանը վատ է եղել, այսինչ մարդը պետք է չխոսեր, այնինչ մարդը պետք է գար… Եթե դուք չեք կարողանում անել, ուրեմն` եկեք մեզ օգնեք, երբ մենք ենք դուրս գալիս, մի՛ ասեք` ժողովուրդ ջան, այսինչը դուրս չեկավ, չեմ գնալու ցույցի: Այդ պառակտիչ գործողությունները, հօգուտ Նիկոլ Փաշինանի, թող չանեն: Մի մասը լատենտ նիկոլական է, որոնք պառակտող գործողություններ են անում ընդդիմության շրջանակներում եւ իբր ընդդիմության ընդդիմություն են ներկայանում: Անդրադառնամ նաեւ ընդդիմությանը, իհարկե, պետք է ընդունել, որ որոշակի քայլեր եղել են սխալ: Պետք էր ավելի ճիշտ անել, եւ հնարավորություն կար ավելի ճիշտ անելու, բայց ես բարոյական չեմ համարում մեղադրել ընդդիմությանը այդ քայլերը չանելու կամ ճիշտ չանելու համար: Ընդդիմությունը փորձել է անել քայլեր, որպեսզի փրկի մեր երկիրն այսօրվա իրավիճակից: Այնպես չէ, որ նստել է տունը եւ մատնվել հանցավոր անգործության ու ոչինչ չի արել: Մենք դուրս ենք եկել փողոց, արել ենք, ինչ հնարավոր է,  գիշերն ենք մնացել փողոցում, տեսել ենք` չի ստացվում, ցերեկն ենք մնացել: Հիմա մենք բոլոր այդ խնդիրները վեր ենք հանում, առ այսօր Երեւանի եւ մեր մարզային կուսակիցների, ընդդիմությանն աջակցող քաղաքացիների հետ քննարկում ենք, գրում ու ջնջում, ճանապարհային քարտեզներ ենք փնտրում, թե ինչպես է պետք հասնել ճիշտ արդյունքի: Բայց նաեւ այլ կողմից պետք է դիտարկել հարցը` այդ ո՞վ է ասում, որ ընդդիմության քայլերը ինչ-որ վատ զարգացումների են բերել, ո՞վ է ասում, որ ընդդիմությունը եթե չաներ այդ քայլերը, ավելին լավ էր լինելու: Ի՞նչ գիտենք`  ինչ էր լինելու, եթե մենք այդքան ժամանակ փողոցում չլինեինք եւ հստակ զսպաշապիկ չհանդիսանայինք: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հողեր հանձնեց  ընդդիմության տուն գնալուց հետո:

Հիմա հաջողվելո՞ւ է զսպել Նիկոլ Փաշինյանին, երբ հիմնական պայքարը տեղափոխվել է օնլայն հարթակներ եւ փողոցում գործողություններ չկան:

— Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կտեսնեք ոչ թե համացանցում, այլ գործնական տիրույթում այնպիսի քայլեր, որոնք հստակ ուղղված կլինեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը եւ մեր պետականության պահպանմանը: Բայց նորից եմ ասում` ընդդիմությունից նեղանալ պետք չէ, ավելին պահանջել` չի կարելի: Ընդդիմությունն ինչ կարողանում է, անում է: Բացի այդ, չի կարելի մոռանալ, որ ամեն րոպե կարող է բան փոխվել, հետեւապես ամեն րոպե մեր քաղաքացիները պետք է պատրաստակամություն հայտնեն, որպեսզի գան եւ միասնական կանգնեն ընդդիմության կողքին: Այն պետք է լինի ոչ թե դիմադրության շարժում կամ ինչ-որ ընդդիմադիր պայքար, այլ ՀՀ ժողովրդի   պայքարը` հանուն ազատագրման

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում