ՊՆ նախկին շենքի դիմաց տեղադրվեց 2-րդ վրանը. ուղիղ մեկ շաբաթ մարդիկ մնացել են փողոցում

Հասարակություն

Արդեն ուղիղ մեկ շաբաթ է, ինչ ՊՆ նախկին շենքի բնակիչներն անցկացնում են բաց երկնքի տակ: Փետրվարի 16-ին ոստիկանությունը ներխուժեց ՊՆ նախկին շենքում ապաստան գտած բնակիչների կեցավայրեր եւ բռնի ուժով դուրս հանեց նրանց՝ թողնելով փողոցում: Բարձրացված աղմուկից հետո՝ այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների պետությունը փորձեց լռեցնել՝ այս կամ այն վայրերում անորոշ ժամկետով այլ կեցավայր առաջարկելով: Մի քանիսը համաձայնեցին, մյուսները մնացին տեղում՝ պնդելով, որ ոմանց խայտառակ պայմաններ են առաջարկել, ոմանց անհասցե ուղղությամբ ուղարկել, ոմանց էլ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկել:

Փետրվարի 17-ին փողոցում հայտնված քաղաքացիներին այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ապա նաեւ նույն խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Տեւական ժամանակ ոստիկանության հետ թեժ բանակցություններից հետո՝ նրանց հաջողվեց անօթեւան մնացած քաղաքացիների համար երկու վրան տեղադրելու թույլտվություն ստանալ, որպեսզի կանայք եւ տղամարդիկ կարողանան գիշերն անցկացնել: Սակայն ոստիկանությունն այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի երկրորդ վրանը տեղադրվի:

ՊՆ նախկին շենքի բնակիչները` շուրջ 100-ից ավելի ընտանիք, շարունակում են չհեռանալ ՊՆ նախկին շենքի տարածքից` այդպես էլ չտեղավորվելով մեկ վրանի տակ, բայցեւ չդադարեցնելով հայտարարված նստացույցը, որովհետեւ գնալու տեղ չունեն: Ի վերջո, միայն այսօր հաջողվեց հասնել նրան, որպեսզի երկրորդ վրանը տեղադրվի` այս անգամ «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի ջանքերի շնորհիվ:

Նշենք, որ անօթեւան մնացած բնակիչները շարունակում են հույս հայտնել, որ այլ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչները եւս անտարբեր չեն գտնվի իրենց խնդրի հանդեպ, քանի որ անմարդկային անտարբերության պատճառով արդեն իսկ ՊՆ նախկին շենքի բնակիչների երեխաներից երկուսը` հոսպիտալացվել է մրսածության պատճառով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=249618&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում