Կարմիր ժապավեններով այս խայտառակությունը բացելն անհեթեթություն է. Տեր-Մինասյան
Ներքաղաքական«Իմ սիրելի երեւանցիներ, կարծում եմ` մենք էլ ենք մեղավոր այս անորակ աշխատանքը մեզ որպես մեծ նվաճում ներկայացնելու մեջ։ Մենք այս «կուտը» ուտում ենք` չմտածելով, որ հենց մեր հարկերով են կատարվում այս ցածրորակ վերանորոգումները, որոնք առնվազն մեկ-երկու տարուց նոր գումարներ են պահանջելու մեր գրպանից։
Մենք պիտի պահանջենք մեր փոխքաղաքապետարանից պատշաճ ձեւով աշխատել։ Վերջի վերջո, մենք պիտի հասկանանք, որ իրենք մեր՝ այսինքն` ժողովրդի ծառան են։Կարմիր ժապավեններով այս խայտառակությունը բացելն անհեթեթություն է։ Այսինքն` դուք ուզում եք ինձ համոզել, որ 21-րդ դարում սա լավագույն լուծո՞ւմն է: Բա ծածկը: Գուցե արեւային պանելներ են նախատեսված, չգիտեմ։ Ինչ գումար է ծախսվել անցումը վերանորոգելու համար, Երեւանի քաղաքապետարան: Խայտառակություն», - գրել է օգտատեր ՍԵԴԱ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ:

