Թիրախավորելով Արայիկ Հարությունյան անձին` իրականում խոցում են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը. Արցախցի քաղաքագետ

Մամուլի տեսություն

Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը մի քանի կարևոր մեսիջ էր պարունակում ուղղված ինչպես միջազգային հանրությանը, Ադրբեջանին, այնպես էլ արցախահայությանն ու ընդհանրապես հայ հասարակությանը։ Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Ըստ էության կարեւորելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՄԱԿ միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումը նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց հակամարտության կարգավորման հարցում միջազգային իրավական գործընթացի առաջնահերթությունը։ Սա իրականում չափազանց կարևոր է, քանի որ մենք պարտավոր ենք հնարավոր բոլոր խողովակներով Բաքվի հանցավոր գործողությունները օգտագործել նրա դեմ և գործնականում ապացուցել միջազգային հանրությանը իր կողմից առաջարկվող համակեցության անհնարինությունը, սա է արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և հարգման միակ ճանապարհը»,- նկատեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ուղերձում Ադրբեջանին ուղղված քաղաքական մեսիջը բավականին հստակ էր և այս առումով հատկապես կարևոր էր վերջինիս հետ որեւէ հարաբերությունների դիտարկման համատեքստում Արցախի Հանրապետության սուբյեկտայնության ընկալման անհրաժեշտության շեշտումը։ «Արցախի ժողովրդին և հայ հասարակությանն ուղղված նախագահի խոսքը կարելի է առանձնացնել երկու կոմպոնենտներով՝ առաջինը կապված հակամարտության կարգավորման բանակցային որևէ հարթակում սեփական ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Արցախի սուբյեկտայնության ճանաչելիության համար պայքարի սկզբունքայնության հետ, իսկ երկրորդը պետնախարարին պաշտոնից ազատելու մասին որոշման իրական հիմքերի և դրա վերաբերյալ ամենատարբեր մանիպուլյացիոն շահարկումների հետ»,- նկատեց Ազիզյանը։

Ըստ նրա՝ չափազանց կարևոր էր այս առումով նաև Ռուբեն Վարդանյանի ելույթը, որում, կարեւորելով մեր ժողովրդի անզիջում պայքարի ոգին, վերջինս նշեց որ անկախ որոշ հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարըմբռնումներին, այնուամենայնիվ ռազմավարական նշանակության հարցերում ընկալումներն ու մոտեցումները նույնական են և անկախ զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումից ինքը, Արցախում մնալով, շարունակելու է գործադրել իր բոլոր ջանքերը ի նպաստ Արցախի Հանրապետության։

«Ցավոք սրտի անկախ այս ամենից քաղաքական անբավարարվածությամբ տառապող որոշ շրջանակներ նախագահի որոշումը փորձում են կապել Բաքվի պահանջի հետ, թիրախավորելով Արայիկ Հարությունյան անձին` իրականում խոցելով Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը։ Թերևս վերջիններիս ամենաբնորոշ նկարագրությունը անցյալ դարում տվել էր Լենինը` մեկնաբանելով քաղաքականությունն ու ինքն իրեն»,- ընդգծեց քաղաքագետը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին