2022-ին մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել․ Դատախազություն

Իրավական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 22-ին և 23-ին ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:

Մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է հանցագործության 2688 դեպք (2021 թվականին՝ 1846): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ. աճել են սպանության փորձի դեպքերը (2022 թվականին՝ 4, 2021 թվականին՝ 1), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2022 թվականին՝ 12, 2021 թվականին՝ 6) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը (2022 թվականին՝ 7, 2021 թվականին՝ 1): 2022 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (2022 թվականին՝ 1128, 2021 թվականին՝ 1278): Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում ևս աճ է արձանագրվել (2022 թվականին՝ 103, 2021 թվականին՝ 68):

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2696 դեպք (2021 թվականին՝ 1950): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջանում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ  (2022 թվականին՝ 411, 2021 թվականին՝ 176): Աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2022 թվականին՝ 1358, 2021 թվականին՝ 1335): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են (2022 թվականին՝ 153, 2021 թվականին՝ 61):

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4260 դեպք (2021 թվականին՝ 3134): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք (2021 թվականին՝ 187): 2022 թվականին նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 1232, 2021 թվականին՝ 1318): Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում 2022 թվականի ընթացքում աճ է գրանցվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում  (2022 թվականին՝ 141, 2021 թվականին՝ 71):

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4883 դեպք (2021 թվականին՝ 3834): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք (2021 թվականին՝ 331): 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 30-ով (2022 թվականին` 2085, 2021 թվականին՝ 2115): Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 167 դեպք (2021 թվականին՝ 94):

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 2087 դեպք (2021 թվականին՝ 1879): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 290 դեպք (2021 թվականին՝ 272): 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործու­թյան 674 դեպք (2021 թվականին՝ 959): Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 252 դեպք (2021 թվականին՝ 233):

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը և քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:

 

https://iravunk.com/sim/?p=249603&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը