Տեսաուղերձի առանցքայինը մեսիջը այն էր, որ նախագահը մեկ անգամ եւս փաստեց` Արցախը պայքարելու է, որ բացառված է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը

Ներքաղաքական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը։ Այն պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք, հայտարարել է Արցախի ղեկավարը։ «Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները», - նշել է Արայիկ Հարությունյանը:

Վերը նշված մարմնի արդյունավետության եւ հիմնական գործառույթների, եւ առհասարակ ԱՀ նախագահի տեսաուղերձի մեջ գտած հիմնական մեսիջների շուրջ զրուցել ենք արցախցի ընդդիմադիր ակտիվիստ, «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանի հետ, ով նախ առանձնացրեց ԱՀ նախագահի հիմնական երկու առանցքային մեսիջները.

-Ընդհանուր առմամբ դրական էին հիմնական մեսիջները, բայց չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես դարձել եմ իշխանական: Ես եղել ու մնալու եմ որպես ընդդիմություն եւ հակակշիռ իշխանություններին, բայց եւ այնպես գտնում եմ, որ Արցախի նախագահի տեսաուղերձում տեղ գտած  մեսիջներից ամենաառնցքայինը այն էր, որ նախագահը մեկ անգամ եւս փաստեց, որ Արցախի ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների համար եւ, որ բացառված է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը: Երկրորդ կարեւոր խնդիրը նա էր, որ նախինում անհնար էր միասնականության մասին խոսելը, իսկ այսօր նախագահը քայլ առաջ արեց  բալանսավորելու Արցախի ներքաղաքական դաշտը: 

Անդրադառնալով խորհրդատվական մարմին ստեղծելու կարեւորությանը եւ գործնական նշանակությանը մեր զրուցակիցը նկատեց.

-Նախ եկեք փաստենք, որ խորհրդատվական մարմին ստեղծելու առաջարկ արած նախաձեռնող խումբը, որը ղեկավարում Տիգրան Պետրոսյանը, ունի բավականին մեծ էլեկտորատ, որը ի վիճակի ցանկացած հարցում իր առանցքային դերը ստանձնել եւ լինել որոշիչ ամենատարբեր հարցերում: Սա կծառայի որպես եւս մեկ «ռիչակ» իշխանություններին զսպելու հակաժողովրդական, անօրինական քայլ կատարելուց, այլ կերպ ասած նախաձեռնությունը զսպաշապիկ կլինի իշխանությունների համար, մենք վստահ ենք, որ սա կզսպի իշխանություններին որոշակի կարմիր գծեր հատելու գործում:

Ի դեպ, մեր զրուցակցի խոսքով.

-Ընդ որում հանուն արդարության ասեմ, որ նման մարմին վաղուց ուզում էր ստեղծել հենց Արայիկ Հարությունյանը, պարզապես նա այնքան շատ է խառնել ողջ քաղաքական դաշտը, որ վստահություն չկար նրա որեւէ նախաձեռնության մեջ: Բայց, որ նման խորհդատվական մարմինը վաղուց էր ուզում ստեղծել, դա փաստ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=249597&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ