Ով կամ ովքեր են վարակված ոսկու տենդով եւ ինչ ծվատման մեխանիզմ է գործի դրվել. Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Որոշ մասնագետներ այն կարծիքին են, թե հայ-թուրքական սահմանի բացմամբ կվերականգնվի «Մետաքսի ճանապարհը» և կապը Չինաստանի հետ, գուցե ա՞յս առումով սահմանի բացումը տնտեսապես շահավետ լինի Հայաստանի համար: Այս ինչպես նաեւ Ամուլսարի շահագործման տնտեսական եւ քաղաքական հետեւանքների մասին զրուցել ենք  տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի հետ, ով նախ անդրադառնալով թուրքական սահմանի բացման արդյունքում ակնկալվող տնտեսական դրական ազդակներին, փաստեց լրիվ հակառակը.

Yerevan.Today | Վարդան Բոստանջյան

-Հարցը տնտեսական չէ, բոլորովին այլ է.  Ալիևի միջոցով արտահայտվող՝ Թուրքիայի որդեգրած նախապայմաններից, մոտեցումներից հասկանալի է դառնում, որ այս բարդ ընկերակցության պայմաններում Հայաստանը գտնվելու է սարսափելի ճնշման տակ: Անշուշտ, այս տարածաշրջանում  մոնստր-պետությունները Ռուսաստանն ու Թուրքիան են, և Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց դժվար է դիմակայել այս ճնշումներին: Հիմա ամբողջ հարցն այն է, թե որ երկրի, կոպիտ ասած, հսկողության կամ ազդեցության պայմաններում, Հայաստանը կկարողանա իրեն պահել:  Անցած տասնամյակները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ազդեցության պարագայում Հայաստանի անվտանգությունն ինչ որ չափով պաշտպանված էր , բացի այդ Հայաստանը մեծապես օգտվել է  Ռուսաստանի ռեսուրսներից: Միայն այն հանգամանքը, որ այսօր երեք միլիոնից ավելի հայեր հանգրվանել են Ռուսաստանում և կարողանում են հանգիստ ապրել, բավարար է ասել, որ  կայունության, անվտանգության ապահովման առումով, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում Հայաստանի շահերից է բխում, իսկ այդ ազդեցության կորուստը կարող է հղի լինել մեծ հետևանքներով: Ինչ վերաբերվում է Թուրքիային, իհարկե նրա տնտեսությունը, արդյունաբերությունը զարգանում է, բայց Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը կընձեռի՞ մեծ հնարավորություն՝ տնտեսությունը զարգացնելու, համաշխարհային շուկաներում տեղ գրավելու համար: Խիստ կասկածում եմ:

Անդրադառնալով կոնկրետ մեր հարցի պատասխանին տնտեսագետը ընդգում է.

-Իբր Հայաստանն էլ աշխարհով մեկ մի ցնցում է առաջացրել, Չինաստանն էլ «մետաքսի ճանապարհը» վերականգնելու համար շնչահեղձ սպասում է Հայաստանին: Տենց միամիտ բաներ մի խոսեք, երբևէ: Առաջին հերթին անհրաժեշտ է, որ երկրի տնտեսությո՛ւնն արդյունավետ աշխատի, իսկ այս պահի դրությամբ մեր երկիրը «մոլերի երկիր է» ՝ միայն առևտուր և ծառայություններ, այսինքն՝ տնտեսության ժամանակակից ուղղություններ, տեխնոլոգիաներ չեն ներդրվում, հիմա էլ բան չմնաց, պետք է մեծագույն թափ տանք «մետաքսի ճանապարհին»:

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման որոշմանը մեր զրուցակիցը նկատում է.

-Ես անձամբ մտածում եմ, որ հանքարդյունաբերությունը մի ճյուղ է, որը մենք չենք կարող ընդհանրապես մերժել, դա չի կարող մեր երկրի այս ռեսուրսների պարագայում մերժվել, պարզապես պետք է հանքարդյունաբերությունն իրականացվի այն ճանապարհով, որպեսզի այն հնարավորինս քիչ վնասներով օգուտ բերի երկրին: Մի մոռացեք, որ մենք ռեսուրսներով հարուստ երկիր չենք, չունենք նավթ, գազ, եւ այս պարագայում պետք է ռացիոնալ օգտագործենք մեր ընդերքը, իսկ ընդերքի մաս է կազմում նաեւ Ամուլարը: Ես երբեք չեմ ասել, որ Ամուլսարը 100 տոկոսով վնասաբեր կլինի երկրի համար, պարզ է, որ ՀՀ-ի համար կարեւոր է նման հանքի շահագործումը, բայց կա մի հատ մեծ բայց: Իշխանությունը պետք է ազնիվ ասի հանրությանը, թե ում է պատկանում շահագործման ամբողջ իրավունքը, ինչ է օգուտներ է ստանալու երկիրը, ինչպես է հանքի շահագործումը խթանելու տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, աայսինքն պետք է ներկայացվի համալիր գնահատական Ամուլսարի շահագործման ռիսկերի վերաբերյալ: ՄԻնչեւ չունենանք հստակ պատկեր, չենք կարող տնտեսական կանխատեսումներ անել, թե ինչ հետեւանքների կհանգեցնի հանքի շահագործումը ՀՀ տնտեսության վրա:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում