Այսօր դուք չափազանց անհամբեր եք. փետրվարի 23-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ: Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունը չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:

Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք, ուղևորությունների ժամանակ հնարավոր են տհաճ միջադեպեր:

Ցուլ: Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում’ ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:

Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացում պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:

Երկվորյակ: Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել, ձեր անկրկնելի ճաշակը ձեզ ինչպես միշտ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:

Խեցգետին: Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Առյուծ: Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն հաստատելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և պետական հաստատություններ այցելելու համար:

Կույս: Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն:

Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Կշեռք: Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրջ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն անձնական նախաձեռնությունների շնորհիվ:

Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:

Կարիճ: Վատ օր չէ: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:

Աղեղնավոր: Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում: Հանկարծակի շրջադարձերը ցանկալի չեն: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, ներքին ձայնի հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի:

Այծեղջյուր: Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:

Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

Ջրհոս: Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե´ գործնական բանակցություններում, թե´ անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնելուն:

Բարենպաստ օր է հրապարակային ելույթներ ունենալու և բարձրաշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը միանգամայն հաջողվում է:

Ձկներ: Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին: Դա այն ժամանակահատվածն է, երբ դուք շատ կխոսեք: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը’ դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց:

Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և առանց փողի մնալու վտանգ կա: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք կզգաք, և արդյունքում կզարմացնեք շրջապատի մարդկանց ձեր ինքնատիպ գաղափարներով:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)