ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Այժմ Հռո­մում գտնվող քա­ղա­քա­գետ Ա­ՂԱ­ՍԻ Ե­ՆՈ­ՔՅԱ­ՆԸ, հրա­պա­րա­կե­լով բռնա­պետ կայսր Կա­լի­գու­լա­յի բարձ­րա­քան­դա­կի լու­սան­կա­րը, մի զար­մա­նա­լի գրա­ռում ա­րեց. «Կայսր Կա­լի­գու­լան իր սի­րե­լի նժույ­գին՝ Ին­ցի­տա­տին, դարձ­րեց սե­նա­տոր: Ազ­գա­յին ժո­ղո­վի մյուս ան­դամ­նե­րից Ին­ցի­տա­տը տար­բեր­վում էր. նա կո­ռում­պաց­ված չէր և հի­մար-հի­մար չէր խո­սում»: Քա­ղա­քա­գետն ի­րա­վա­ցի է, Ին­ցի­տա­տը հաս­տատ շատ շա­հե­կան կե­րև­ար հատ­կա­պես մեր Միլ­լի մեջ­լի­սում ու հաս­տատ ա­վե­լի լավ պատ­գա­մա­վոր կլի­ներ, քան ՔՊ-ական ամ­բողջ կազ­մը` Ա­լեն Սի­մո­նյա­նով սկսած, ա­մե­նա­վեր­ջին «ուսա­պար­կով» վեր­ջաց­րած:  Իսկ, օ­րի­նակ, Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի հա­մե­մա­տու­թյամբ, նա հաս­տատ ի­մաս­տու­թյան ա­կունք է: Ին­ցի­տա­տը ևս մեկ ա­ռա­վե­լու­թյուն ու­ներ` նա չէր ստում: Օ­րի­նակ` գլխա­վոր աներ­ձագ Храч Հա­կո­բյա­նը զար­մա­նա­լի ցի­նի­կու­թյամբ պնդեց, թե Նի­կո­լը եր­բեք չի խա­բել հա­սա­րա­կու­թյանը, «մո­ռա­նա­լով», որ մա­նի­պու­լյա­տիվ մատ­նո­ցա­խա­ղը խա­բե­ու­թյան ա­մե­նա­նենգ տար­բե­րակն է: Եվ ա­մե­նա­կա­րև­ո­րը` Հռո­մի կայս­րի ազն­վա­ցեղ նժույ­գը հաս­տատ եր­բեք չէր կա­րող դա­վա­ճան դառ­նալ, ի տար­բե­րու­թյուն ամ­բողջ ՔՊ-ի` մե­ծից փոքր, վե­րա­դա­սից են­թա­կա, ծե­րու­նուց պա­տա­նի: ՔՊ-ական­նե՛ր, մեկդ ման­դա­տը թող զի­ջի Չա­լո­յին, ո­րը թե­և հա­չում է, բայց ի տար­բե­րու­թյուն նի­կո­լա­կան­նե­րի` չի վայ­րա­հա­չում:

Տխրահռ­չակ ԳՌԶՈՆ էլ Գնել Սա­նո­սյա­նի հետ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ կեղծ ակ­նա­ծան­քով մի հե­քի­աթ պատ­մեց. «Էս վեր­ջերս ես Հա­յաս­տա­նում չէ­ի, շատ մե­ծա­հա­րուստ մի մարդ…դե ես շատ ա­սե­ցի՝ Հա­յաս­տա­նում օ­րեն­քը, օ­րեն­քը, օ­րեն­քը…ա­սեց՝ գի­տես ի՞նչ, օ­րեն­քը չէ, պետք ա ար­դա­րու­թյա­նը նա­յես, և՛ ճկու­նու­թյա­նը, և՛ ա­րա­գու­թյա­նը: Ի՞նչ եք ա­մեն րո­պե ինձ ա­սում՝ օ­րեն­քը, օ­րեն­քը՝ Հա­յաս­տա­նում: Դե օ­րենք ա, դե թող շատ բա­ներ հետ ընկ­նի, դե օ­րենք ա, թող շատ մար­դիկ…ա­նար­դար խնդի­րը լուծ­վի: Օ­րեն­քը, ա­սում ա, ար­դա­րու­թյուն չի, օ­րեն­քը էն չի, ինչ որ դու ու­զում ես, օ­րենքն էլ պետք ա բե­րես էդ ար­դա­րու­թյան»: Զար­մա­նա­լի է, մի՞թե այդ օ­լի­գար­խին թվում է, որ ո­րև­է մե­կը, ով կա­տա­րյալ ա­պուշ չի, հա­վա­տաց նրա պատ­մա­ծին: Պար­զա­պես «մեծ մե­ծա­հա­րուս­տի» հո­րի­նա­ծին կեր­պա­րի մի­ջո­ցով Գռզոն իր սրտի խոսքն է հղել քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ակն­հայ­տո­րեն սե­փա­կան եսն իր հո­րի­նած կեր­պա­րի մեջ տար­րա­լու­ծե­լով»: Այ­սինքն` հենց Գռզոն է ե­րա­զում ոչ մի օ­րեն­քով և գրված կա­նո­նով սահ­մա­նա­փակ­ված չլի­նել: Հենց այս աշ­խար­հա­յացքն է, որ Գռզո­յին ազ­գի հաշ­վին «յառմր­կի» չար­չի­ից «շատ մե­ծա­հա­րուստ» է դարձ­րել:

Չեն դա­դա­րում զար­մա­նա­լի լու­րերն այն մա­սին, որ մոտ օ­րերս սպաս­վում է իր ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­պա­ցու­ցած ՌՈՒ­ԲԵՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ պաշ­տո­նան­կու­թյու­նը: Դրա առն­չու­թյամբ նախ­կին պատ­գա­մա­վոր Նա­ի­րա Կա­րա­պե­տյա­նը տագ­նա­պում է. «Նրան գոր­ծից ա­զա­տե­լու հրա­մա­նը ստո­րագ­րե­լու է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը: Ան­կախ փա­թե­թա­վոր­ման տե­սա­կից: Ո­րև­է մե­կի հա­մար գաղտ­նիք չէ, որ սա Ադր­բե­ջա­նի պատ­վերն է, Իլ­հա­մը բաց խո­սում է այդ մա­սին, իսկ Ա­լի­և­ի կամ­քի փո­խան­ցողն ու ի­րա­կա­նաց­նողն էլ, բնա­կա­նա­բար, Նի­կոլ Փա­շի­նյանն է: Հի­մա Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու­նի պատ­մա­կան շանս՝ կամ ինք­նա­մաքր­վե­լու և կանգ­նե­լու Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու պայ­քա­րի կող­քին, կամ էլ օգ­նի Իլ­հա­մին և Նի­կո­լին՝ «խա­ղա­ղու­թյան» շղար­շի տակ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին փո­խան­ցե­լու հար­ցում: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պի­տի հաս­կա­նա, որ ստո­րագ­րե­լով Ռու­բեն Վար­դա­նյա­նին գոր­ծից ա­զա­տե­լու հրա­մա­նը, նա մե­կընդ­միշտ կի­սե­լու է Ար­ցա­խը հանձ­նո­ղի խա­րա­նը: Ար­դյո՞ք նա պատ­րաստ է սրան: Ար­դյո՞ք ար­ժի… Բիզ­նես­մեն Ա­րա­յի­կը հաշ­ված կլի­նի ե­րև­ի, ե­սի՞մ»: Բիզ­նեսն ի­րո՞ք հայ­րե­նիք չու­նի...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում