Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլն «Ուդինեզեի» դեմ տնային խաղում ընդգրկվել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում:
Մխիթարյանի գոլը թոփ-5-ում երկրորդն է, տուրի լավագույն գոլն Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ «Սասուոլոյի» դարպասն ուղարկած գնդակն է (2-0):

