Ինչու թիրախում հայտնվեց Գրիգորի Խաչատուրովը

Ներքաղաքական

Հերթը հասավ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին: Փետրվարի 21-ին մամուլը ողողվեց տեղեկատվությամբ, թե Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման գործով, որն առնչվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի հետ: Սակայն երեկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Ինչու են հենց այս փուլում  Գրիգորի Խաչատուրովին փորձում մեկուսացնել, «Իրավունքը» պարզեց ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ տեսակետը: Ըստ նրա` գեներալը կարող է խանգարել Տավուշում գյուղերի հանձնման գործընթացին:

«Առաջին հերթին ինձ համար ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, հատկապես Մյունխենից վերադառնալուց հետո` ձերբակալել միակ գեներալին, որը Նիկոլի կառավարման տարիներին ռազմական լուրջ հաջողություններ է ունեցել: Ամբողջ ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են այս թեմայի շուրջ, սա շատ մեծ նվեր էր թշնամուն: Ակնհայտ էր, որ նա Տավուշում գյուղերի հանձնման ծրագրերին խանգարելու էր»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականից ի վեր Յուրի եւ Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումը հստակ արտահայտել են թե՛ Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների, թե՛բանակը կազմաքանդելու, թե՛ 44-օրյա պատերազմի պարտության եւ թե՛ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ: Հավանաբար, ըստ այդմ էլ, դարձել են գործող իշխանության «աչքի գրողը»՝ «ով մեզ դեմ է՝ մեզ հետ չէ» սկզբունքով, հատկապես, որ 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Գրիգորի Խաչատուրովը այն բարձրաստիճան զինվորականներից մեկն էր, որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Ադրբեջանագետի հետ հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի