Ունենալու ենք հերթական իրավական նախադեպային որոշումը. պատերազմական գոտի oգնություն հասցնելը անցնում է արդարադատության մամլիչով

Իրավական

«Իրավունքը» անդրադարձել էր, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ժամանակ ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը Ղրիմից ստացած օգնությունը տարել-հասցրել  Արցախ, հանձնել Պաշտպանության բանակին: Եվ ահա այս օգնության համար, որը Հայկ Բաբուխանյանը ռումբերի տակ եւ իր միջոցներով հասցրել էր Արցախ, Հայաստանի ՊԵԿ-ը պահանջում է վճարել արժեքի 20 տոկոսը: Թվում է աբսուրդ, անհավատալի եւ անհնարին մի իրավիճակ: Սակայն այս ամենը ապացուցվում է խմբագրության ձեռքի տակ գտնվող փաստաթղթերով:

Ակնհայտ է, որ խոսքը գնում է քաղաքական հետապնդումների մասին: Ընդ որում, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու դիմաց, այլ նաեւ Արցախին օգնություն հասցնելու համար: Չէ՞ որ պատերազմի օրերին ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի սփյուռքից հավաքված եւ ուղարկված օգնությունը Արցախ չհասնի: Հայտնի է, որ այդ օգնության մի մասը Արցախին փոխանցվելու փոխարեն մտցվել է Հայաստանի պետբյուջե, որից ՔՊ-ականները իրենց բաժանել են պարգեւատրումներ եւ ճոխ-ճոխ գործուղումների գումարներ: Օգնության մյուս մասի ճակատագիրը մինչ օրս պարզ չէ: Հայտնի է նաեւ, որ մինչ օրս մաքսային պահեստներում են գտնվում պատերազմի օրերին սփյուռքից մեծ դժվարությամբ Հայաստան հասցված օգնության խմբաքանակները: Ընդ որում, Արցախին ու հայոց բանակին` սփյուռքի կողմից ուղղվող օգնությունը գրպանելու համար 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է հատուկ օրենք` «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին»: Այս օրենքով սահմանվել են որոշ հարկային արտոնություններ միայն նվիրատվությունները նիկոլական նախարարություններին հանձնելու դեպքում: Այս օրենքը, ըստ էության, փորձում են գործադրել այն թուրքահաճո նպատակին, որպեսզի օգնությունը չհասցվի անմիջապես հասցեատերերին, հակառակ դեպքում պահանջելով նիկոլական իշխանություններին տրամադրել Արցախին հասցված օգնության 20 տոկոս փայաբաժին:

Ինչ վերաբերում է Ղրիմում Արմեն Մարտոյանի (Ղրիմի Սամվել) նախաձեռնությամբ հավաքված եւ Վրաստանով մեծ դժվարությամբ անցկացված օգնությանը, որը Հայկ Բաբուխանյանը Արմեն Մարտոյանի հետ հասցրել էին Արցախի բանակին, ապա մեզ հասած տեղեկություններով այդ խմբաքանակը նույնպես փորձում էին ուղարկել Հայաստանի ԱԻՆ կամ ՊՆ: Սակայն Հայկ Բաբուխանյանը հրաժարվեց եւ հայտարարեց, որ փոխանցելու է անմիջապես Արցախին` օգնությունը հասվնելով  իր նպատակին:

Վերը նշված, մեղմ ասած, խայտառակությանը իրավական գնահատական տալու համար պարոն Բաբուխանյանը դիմել էր «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար փաստաբան Լեւոն Բաղդասարյանին` դատական պաշտպանության դիմելու համար:

Թե իրավական ի՞նչ գործընթացներ են նախորդել եւ հաջորդել մինչ այս պահը եւ իրավական ի՞նչ նախադեպային որոշում է սպասվում առաջիկայում հարցի շուրջ զրուցել ենք անձամբ փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հետ, ով նախ նկատեց.

ԼԵՎ Գրուպ Փաստաբանական գրասենյակ - Գլխավոր տնօրեն՝ Լևոն Բաղդասարյան

- Իրավամբ, այդ ծանր օրերին Հայկ Բաբուխանյանի շնորհիվ մեծ օգնություն տրամադրվեց արցախցի մեր եղբայրներին, ցավոք, պետական լիազոր մարմինը դա համարեց հարկման ենթակա: Հարուցվեց վարույթ, իմ վստահորդի անունից գրություն ուղարկվեց, որպեսզի տրամադրվեն վարչական վարույթի նյութերը: Սակայն, վարչական վարույթի նյութերը ոչ միայն չտրամադրվեցին, այլ նաեւ որոշում կայացվեց, որ բավականին մեծ գումար է ենթակա պետբյուջե վճարելու համար: Դրանից հետո իմ կողմից իրականացվեց մի շարք իրավական գործառույթներ, մասնավորապես բողոք ուղարկվեց որպեսզի վերանայվի այդ որոշումը, ինչպես նաեւ մեկ անգամ պնդեցի, որպեսզի ներկայացվի վարչական վարույթի նյութերը: Պատասխան չստանալուց հետո` դիմեցինք արդեն դատական պաշտպանության. վարչական դատավարության կարգով նման գործերով կա երկու հայցատեսակ` վիճարկման եւ ճանաչման: Քանի որ կար պարտավորեցման հետ կապված ժամկետի խնդիր, իրավական մարտավարությունը գնաց ճանաչման պահանջի տեսակով: Եվ չգիտես ինչու ինչպես առաջին, այնպես էլ ՎԵրաքննիչ վարչական դատարանը որոշեց, որ հայցը վարույթ չպետք է ընդունվի: Ստիպված, օրենքով սահմանված կարգով, բողոք ներկայացվեց Վճռաբեկ դատարան եւ իրավամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ առկա է իրավունքի հետ կապված խախտում եւ այն վարույթ է ընդունել:

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը ընդգծում է.

- Ցավալի է արձանագրել, որ անձը առերեւույթ խախտված իրավունքը պաշտպանելու համար անցնում է իրավական, այպես ասած, մամլիչի միջով: Եվ եթե անձը չունենա իրավական գիտելիքներ, նման օրենսդրական դաշտում ունենալու լուրջ խնդիրներ` բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)