Եթե Պահք ենք պահում, բայց չար գործից եւ մեղքից չենք հրաժարվում` դա հավասարազոր է Պահք չպահելուն. Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Հանդիպում

Սկսվել է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 40 օր, որին հաջորդում է 7-օրյա ավագ շաբաթվա շրջանը: Որն՞ է տոնի հիմնական խորհուրդը, ինչո՞վ է այն տարբերվում եկեղեցական այլ տոներից հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Կոտայքի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանից, ով  նախ նկատեց.

-«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք, որը խորհրդանշում է մարդու երանական վիճակը դրախտում: Մարդն ապրում էր դրախտում Աստծո ներկայությամբ, նրան խորթ էին վիշտն ու ցավը տառապանքն ու դառնությունը: Պահքի կարեւորության մասին խոսվում է հին ու նոր կտակարաններում: Պահքը սահմանվել է Աստծո կողմից դեռեւս դրախտում, դրախտի մեջ Աստված պատվիրել էր մարդուն, որ ամեն ինչից կարող է օգտվել, բացի դրախտի կենտրոնում տնկած բարու եւ չարի ծառից` դա պահքն էր: Մովսես Մարգարեն տասը պատվիրանները ստանալուց առաջ 40 օր պահք պահեց: Դավիթ Մարգարեն մեղք գործելուց հետո պահք պահեց` զղջաց եւ ապաշխարհեց: Նինվե քաղաքի ողջ բնակչությունը պահք պահեցին, որպեսզի Աստված չկործանի իրենց քաղաքը, Քրիստոսը մկրտվելուց առաջ 40 օր պահք պահեց: Պահքը մարդուն զինում եւ դառնում է նրա համար որպես վահան ամրության ու դիմակայում չարի դեմ հեգեւոր եւ մարմնական փորձությունների ժամանակ: Կերակրի պահքը անօգուտ է առանց մեղքից հետ կանգնելու: Ի՞նչ օգուտ, եթե մարդը նիհարի` պահք պահելով, բայց հոգին գիրանա մեղքով: Եթե մենք կարողանում ենք պահել պահք, բայց չար գործից եւ մեղքից չենք հրաժարվում` դա հավասարազոր է պահք չպահելուն: Մեր երանավետ հայրապետներից Գրիգոր Տաթեւացին ասում է` ոմանք պահոց օրերին կենդանու միս չեն ուտում, բայց հաճույքով իրար միս են ուտում: Պահքը շատ կարեւոր է, երբ այն ներդաշնակված է աղոթքի հետ: 

-Սրբազան, որո՞նք են Պահքի շրջանում կարեւոր քայլերը, որոնք պետք է իրականացնի հավատացյալը:

-Մեծ պահքի շրջանում մենք պետք է զբաղվենք Աատվածաշնչի ընթերցանությամբ, աղոթքի մեջ լինենք, մարդկանց ողորմություն տանք, մասնակցենք սուրբ եւ անմահ պատարագներին, խոստովանանք մեր մեղեքրը, ապրենք առաքինի կյանքով` ներողամիտ եւ համբերտար լինենք, մարդկանց չդատենք, մեր լեզուներն ու ականջները բամբասանքների չտրամադրենք, տարատեսական հաճույքներից հոգով եւ մարմնով հեռու մնանք:

-Սրբազան, շաբաթ երեկոյան փակվեցին բոլոր եկեղեցիների վարագույրները, սա ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում:

- Փակվեցին եկեղեցու վարագույրները, բայց ժամանակն է, որպեսզի բացենք մեր հոգու վարագույրները եւ նայենք մեր ներսը, քննենք մեզ ու հարց տանք` ճի՞շտ ենք ապրում արդյոք երկրի վրա, թե՞ սխալ: Խորանը խորհրդանշում է երկինք, իսկ վարագույրը` երկնքի դռները, որոնք անպայմանորեն բացվելու են մեր առջեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով Ծաղկազարդին: Մեծ պահքը սկսվում է Բուն Բարեկենդանով եւ ավարտվում մեր փրկչի Սուրբ Հարության տոնով, իսկ այդ երկու տոների միջեւ ընկած է հոգու եւ մարմնի մաքրության ապաշխարհության շրջանը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում