15 տղերքիս գլուխներն էլ մոխրացած էին, ո՞վ է հրաման տվել, որ վառեն երեխեքի գլուխները. Ողջ-ողջ այրված Դավիթ Սարգսյանի հայրը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով գլխավոր գործող անձը` մեղադրյալ Եղիշե Հակոբյանի փաատաբան Հովսեփ Սարգսյանը «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, մասնավորապես, թե ինչ բովանդակության ցուցմունք է տվել վերջինիս պաշտպանյալը:

Փաստաբանի խոսքերով` Եղիշեն պատմել է հետեւյալը.

-Կրակը ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան, քննիչներին պատմել է Եղիշե Հակոբյանը։ Նրա համար էլ նույն հարցն է հանելուկային է՝ ինչո՞ւ տղաները դուրս չեն եկել ննջարանից, դուռը, ըստ սպայի, փակ չի եղել։ Ասում է՝ մի կողմից ցավերից էի գոռում, մյուս կողմից գոռում էի՝ վե՛ր կացեք, հելե՛ք, պաժառ ա, դո՛ւրս եկեք: Կապիտանը պատմել է, որ ողբերգության օրը վաշտի տղաները հոգնած են եղել, ծանր աշխատանք են կատարել, երեկոյան 10-ն անց 30-ին պիտի պառկած լինեին, բայց ասել է, որ ելումուտ կար։ Ուր են գնացել, ինչ են արել, ինչով են զբաղվել, ասում է՝ ինքը տեղեկություն չունի: Եղիշեի խոսքերով` ինքն էլ 3 անգամ ներս ու դուրս է արել, վերջին անգամ երբ կացարան է մտել, ըստ իր ցուցմունքի, կարծել է, որ վառարանի կրակը հանգել է։ Փայտը բերել են, թաց է եղել, չի կպել, կճչան չի եղել վառելու։ Մտածել է, որ սալյարկայով կկարողանան, չի եղել սալյարկա, հետո կապիտանը դրսից բենզինի 5 լիտրանոց տարան է բերել։ Իր ասելով, այն կիսատ է եղել, սուրճի բաժակի չափով լցրել վառարանի փայտի վրա, ապա կռացել ա, առաջ ա եկել, ասում ա՝ միանգամից բոցը տվեց երեսիս, ես վառվեցի։ Ասում ա՝ կպավ նաև կանիստրը: Իսկ բենզինի տարան, պաշտպանյալիս պատմելով, վառարանի առջև գետնին է դրել։ Հետո այն բռնկվել է ու այդ ժամանակ ինքը տարան ոչ թե զինվորների ննջարանի ուղղությամբ է նետել, ինչպես դեպքից ժամեր անց հայտարարվեց, այլ դեպի դուրս։ Օրվա հերթապահ զինծառայող Լյովա Խառատյանի հետ փորձել են մարել հրդեհը, զինվորական բաճկոններով են փորձել հանգցնել, չի ստացվել։ Զինծառայողը ննջարան է մտել, գոռացել արթնացեք հրդեհ է։ Ըստ սպայի՝ անօգուտ, ննջարանից միայն երկու զինծառայող է կարողացել դուրս գալ, այն էլ՝ վանդակաճաղերի արանքից։

Ըստ Եղիշեի ցուցմունքի` նա փորձել է մեկ հոգու էլ դուրս քաշել պատուհանից, ասում ա, մայկայից էի բռնել, ասում ա՝ չկարողացա քաշել, պոկվեց մայկան, հետ գնաց, էլ ինքն առաջ չեկավ: Իսկ, երկու փրկված տղաները, ըստ Հակոբյանի, ննջարանի խորքից են պատուհանին հասել։

Հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա ԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ հայրիկը` Նորայր Սարգսյանը չի հավատում ոչ կապիտանի ցուցմունքներին, ոչ պաշտոնական վարկածին: Որդի կորցրած հայրը դարձյալ նույն հարցն են առաջադրում՝ տղաներն ինչո՞ւ չեն փախել վառվող տնից.

-Ես չգիտեմ էդ կապիտան Եղիշե Հակոբյանը ինչքանով է մեղավոր բուն, բայց փաստ է, որ նա մինչ այդ դեպքը օր ու արեւ չի տվել տղերքին, եւ, երկրորդ ոնց ա ստացվել, որ ինքը ողջա մնացել, իսկ Էրեխեքը դուրս չեն եկել: Մենակ մի դեպքում տղաները կարային դուրս չգային` կամ արդեն մահացած են եղել կամ անգիտակից։ Թող ամենագլխավոր հարցին պատասխանի կապօտան կոչվածը, ինչպես է ստացվել, որ  մահճակալների արանքը, այսինքն՝ էդ միջանցք ասվածը ոչ մի տեղ վառված չի, տպավորություն է, որ յուրաքանչյուր մահճակալի վրա առանձին-առանձին հրդեհ է բռնկվել: Ասում ա ցավիօց գոռացել է չէ՞, դե հիմա ինձ ասեք`  ոնց կարո՞ղ է՝ մարդը գոռա ցավից, զինվորը չլսի, չարթնանա: Զինվորը մի հրամանից՝ վեր կաց հրամանից, կանգնած են: Թող պատասխան տա, ոնց ա ստացվել, որ 15 տղերքիս գլուխներն էլ մոխրացած է եղել, ո՞վ է հրաման տվել, որ վառեն երեխեքի գլուխները, թող այ էս հարցին պատասխանի այդ կապիտան կոչվածը: Էրեխեքի մի գրամ արյունը չեն մարսելու, ոչ մի կապիտան ջրից չոր չենք թողնի դուրս գա:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=249438&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ