Զինվորի եղունգները հեռացնելուց հետո, հողաթափերով բարձրացրել են դիրքեր. Ծնողը սարսափազդու մանրամասներ է ներկայացրել հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանին

Թեմա

ՀՀ զինված ուժերում ունեցած ձեռքբերումների և թերացումների վերաբերյալ ամենաշիտակ գնահատականը կարող է տալ այսօր սահմանը պահող հայ զինվորը ու նրա ծնողը, ով տեսնում է անտեսանելին: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Բանակում յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում և իրականացվում է զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխան: Իսկ դա նշանակում է, որ ինչպես սպան, այնպես էլ զինվորը՝ ունեն կանոնակարգված պարտականություններ ու իրավունքներ և նրանք պարտավոր են իրենց առջև դրված խնդիրները կատարել հենց այդ պարտականությունների և իրավունքների շրջանակում: Բայց արի ու տես, որ հայտնվում են այնպիսի սպաներ, որոնք, մեղմ ասած, «թքած ունեն» սահմանը պահող զինվորի առողջության եւ բարոյահոգեբանական վիճակի վրա, նրանց համար կարեւոր է` «լավ տղա» ձեւանալը, այդ ճանապարհին խաղալով զինվորի կյանքի եւ առողջության հետ: Եւ հենց նման «ուսադիրավորի» մասին է ահազանգել «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, (գործնականում) մշտապես զինվորի խնդիրներով մտահոգ, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանին` Հայոց սահմանը պահող զինվորի ծնողը, ով բացառիկ մանրամասներ է ներկայացրել մեր գործընկերոջը` բանակում ծառայող սպայի «բեսպրեդելի» ու Վարդենիսի զինվորական հոսպիտալում տիրող ամենաթողության մասին:

Հատկանշական է, որ ծնողը վստահել է մեր գործընկերոջը, քանզի ականատես է եղել, որ ի տարբերություն շատ ու շատ անհայրենիք, լայքեր տենչացող մանր ու միջին տարատեսակ պաշտոնյանների, Գայանեն երբեք հայ զինվորի խնդրից մի միլիմետր անգամ հետ չի կանգնել. այդ ճանապարհին չխնայելով եւ որեւէ քաշայինի՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:

Թե ի՞նչ դաժանությունների է ենթարկվել զինվորը եւ ի՞նչ հոգեվիճակում են հայտնվել ծնողները այսօր ծնողի եւ մեր գործընկերոջ զրույցը ներկայացնում ենք ստորեւ` Գայանե Զարգարյանի յութուբյան պաշտոնական ալիքից

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=249424&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում