«Հրապարակ». Արցախը՝ սահմանադրական փոփոխությունների շեմին. ինչ է կատարվում այնտեղ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու եւ պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։

Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ճիշտ է՝ նա Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ առաջին շարքերում չի նստել, բայց Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին:

Նա չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը դեմ չի լինի զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, սակայն ո՛չ հանրային շրջանակներում, ո՛չ իշխանական, նրան չեն պատրաստվում որեւէ պաշտոն առաջարկել։

Հիշեցնենք, որ Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ» նախագիծն ուղարկելով ԱԺ: ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի փոփոխությունը` առանց հանրաքվեի, ձայների երկու երրորդով, որից հետո խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակներում Արցախի նախագահ նշանակելու իրավունք կստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին