ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Մի պահ խիստ զար­մա­ցա, նույ­նիսկ աչ­քե­րիս չհա­վա­տա­ցի: Ա­ՐԱՄ Զ. ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ, ո­րը գլխա­վո­րում է Նի­կո­լի գրպա­նա­յին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րից մե­կը (անու­նը չեմ հի­շում, հի­շո­ղու­թյունս չեմ գեր­բեռ­նում զրո ամ­բողջ վա­րա­կա­նիշ ու­նե­ցող պսև­դո­քա­ղա­քա­կան մի­ա­վոր­նե­րի ա­նու­նով) ոչ ա­վել, ոչ պա­կաս, իր է­ջում կիս­վեց Ար­մեն Ա­շո­տյա­նի հե­տև­յալ գրա­ռու­մով. «Հան­գիստ թո­ղեք մեծն Թու­մա­նյա­նի ար­ձա­նի շուրջ կազ­մա­կերպ­ված «սպոն­տան» հի­մա­րու­թյու­նը: Ե­րեկ (փետր­վա­րի 18-ին-խմբ.) Նի­կո­լը Մյուն­խե­նում մեզ ծա­խե­լու դա­վադ­րու­թյան նոր ա­րար կազ­մա­կեր­պեց: Ե­րեկ Նի­կո­լը մեզ կրկին խայ­տա­ռակ ա­րեց: Ե­րեկ կրկին աշ­խար­հը ղժժում էր մեր վրա: Թու­մա­նյա­նին օգ­տա­գոր­ծում են մեզ ե­րեկ­վա նսե­մա­ցու­մից շե­ղե­լու հա­մար»: Ու մինչ մտա­ծում է­ինք` ին­չու է հա­կա­նի­կո­լա­կան նյութ տա­րա­ծում, մի ո­րոշ ժա­մա­նակ անց ջնջեց իր մո­տից: Հա­վա­նա­բար «հոգ­նա» ստա­ցավ կա­պի­տու­լյանտ Նի­կո­լից, կամ վա­խե­ցավ, որ կստա­նա: Սա­կայն Ա­րամ Զա­վե­նի­չը մո­ռա­ցել է, որ 21-րդ դա­րում ին­տեր­նե­տը ո­չինչ չի մո­ռա­նում, և «սքրինշոթ­նե­րը չեն այր­վում»: Հաս­կա­նում ենք, որ մո­տը ու­րա­ցու­մը վա­ղուց «խա­սի­աթ» է դա­ռել, բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ... Ընդ­հան­րա­պես «կար­միր գծե­րը» մեկ ան­գամ անց­նո­ղը հետ­դար­ձի ճա­նա­պարհ չու­նի: Բայց Ա­րամ Զ. Սարգ­սյա­նի մոտ «կար­միր գծե­րի» փո­խա­րեն «կար­միր գծե­րի 50 ե­րանգ­ներ» են: Հա­մա­րյա թե էդ­մոն­մա­րու­քյան...

Քա­ղա­քա­կան մեկ­նա­բան ԱԲ­ՐԱ­ՀԱՄ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆՆ էլ զար­մա­նա­լի փաս­տի է անդ­րա­դար­ձել. «ԱԳՆ-ն, թե­կուզ ձև­ա­կա­նո­րեն, կամ «Մյուն­խե­նի փրչոտ վագ­րի­կի» ղե­կա­վա­րած ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րը բան չու­նե՞ն ա­սե­լու Ար­ցա­խի ա­ռա­ջին ա­զա­տագ­րա­կան շարժ­ման 35-ամյա­կի կա­պակ­ցու­թյամբ: Ի պա­տիվ ձեզ (եթե այդ­պի­սին ու­նեք), ա­սեմ... հրա­շա­լի է, որ Ար­ցախ ան­վա­նու­մը, հայ ու Հա­յաս­տան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն այս սուրբ օ­րով չեք պղծում ձեր նենգ ու թրքահ­պա­տակ հար­ճի խոս­քով, ներ­կա­յու­թյամբ կամ մտքով (շատ բան վե­րագ­րե­ցի ձեզ): Ար­ցա­խը հայ­կա­կան է, ե­ղել է, կա, մնա­լու է, մենք էլ մեր ի­րա­վունք­նե­րից և սրբա­զան ու­խտից հրա­ժար­վո­ղը չենք, ու­զեք թե չու­զեք, ձեզ (իշխա­նու­թյան) հաս­կա­նա­լի լեզ­վով (թուր­քե­րեն) ա­սեմ՝ sike sike: Ար­ցա­խի իմ քույ­րե­րին ու եղ­բայ­ր­նե­րին փո­խան­ցում եմ ա­մե­նա­ա­մուր զո­րակ­ցու­թյան ու է­ներ­գի­ա­յի ա­լիք­նե­րը»: Սա­կայն մեր գոր­ծըն­կե­րը փոքր-ինչ շտա­պեց ու­րա­խա­նալ: Գե­րա­գույն գլխա­վոր կա­պի­տու­լյանտ դա­վա­ճանը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հասց­րեց իր կեղ­ծա­վոր ու­ղեր­ձով պղծել Ար­ցախ, Հա­յաս­տան և հա­յու­թյուն բա­ռե­րը... Գո­նե լռեր:

«Աչքա­լու­սանք»` ԵՄ դի­տորդ­նե­րը բա­ցե­ցին ի­րենց կենտ­րո­նա­կա­յա­նը: Դրա առն­չու­թյամբ իր տա­րա­կու­սանքն ար­տա­հայ­տեց քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱ­ՆԸ. «Ում են դի­տար­կե­լու ԵՄ դի­տորդ­նե­րը: Ան­կեղծ ա­սած, այս հար­ցի պա­տաս­խա­նը չու­նեմ, ո­րով­հե­տև Բրյու­սե­լում Մակ­րո­նի ու Մի­շե­լի հետ փակ հան­դիպ­մա­նը ներ­կա չեմ գտնվել: Ե­թե նույ­նիսկ ներ­կա լի­նե­ի, ուղ­ղա­կի­ո­րեն դրա մա­սին չէ­ին էլ ա­սի, դա ինք­նու­րույն է պետք կռա­հել՝ տնա­յին աշ­խա­տանք է»: Իսկ թե ով­քեր են փաս­տա­ցի կան­խում Սյու­նի­քի թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ան` դա էլ ա­սաց. «Կար­ծում եմ շատ քիչ մարդ է մնա­ցել, ում հա­մար ակն­հայտ չէ, որ Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը Սյու­նի­քի վրա, եր­կու կող­մից՝ ա­րև­ել­քից ու ա­րև­մոտ­քից, մինչ հի­մա կա­սեց­վել է Ի­րա­նի դիր­քո­րոշ­ման ար­դյուն­քում: Այդ դիր­քո­րո­շու­մը ցու­ցա­բեր­վել է նա­և բազ­մա­հա­զար զոր­քե­րի տե­ղա­ժար­ժով, դե­պի մեր սահ­ման­նե­րը, չհաշ­ված ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով»: Դե, իսկ եվ­րա­դի­տորդ­նե­րի նպա­տակն է մի­գու­ցե թույլ չտալ, որ Ի­րա­նը մի­ջամ­տի նման հար­ձակ­ման դեպ­քում: Չէ՞ որ ԵՄ-ն անգ­լո­սաք­սե­րի տակ է պառ­կած` լրիվ նի­կո­լա­վա­րի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=249398&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը