«Ինտեր»-«Պորտու». Հավանական մեկնարկային կազմերն ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի
ՍպորտՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կընդունի պորտուգալական «Պորտուին»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կաքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Ինտեր». Անդրե Օնանա, Միլան Շկրինիար, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան, Ֆեդերիկո Դիմարկո, Մարսելո Բրոզովիչ, Նիկոլո Բարելա, Հաքան Չալհանօզլու, Ռոմելու Լուկակու, Լաուտարո Մարտինես:
«Պորտու». Դիոգու Կոշտա, Ժոաու Մարիու, Կեպլեր Պեպե, Իվան Մարկանո, Վենդել, Մարկո Գրուիչ, Ստեֆեն Էուշտակիու, Անդրե Ֆրանկու, Պեպե, Տոնի Մարտինես, Մեհդի Տարեմի:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է խաղին:

