Եկել է ինքնուրույն որոշումներ ընդունելու ժամանակը. Հակոբ Հակոբյան

Ներքաղաքական

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

«Արցախն այժմ ապրում է իր համար շատ ծանր ու բախտորոշ ժամանակաշրջան, քանզի եկել է ինքնուրույն որոշումներ ընդունելու ժամանակը: Աշխարհում ամենածանր բեռը ինքնուրույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունն է, ստրկությունը քաղցր է նրանով, որ վերացնում է մարդու վրայից այդ ծանր բեռը, ազատելով նրան պատասխանատվության զգացումից։ Պատահական չէ, որ այժմ, երբ մեր առջև կանգնած է ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրագործելու հրամայականը, կան մարդիկ, որոնք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին։ Սակայն ո՛չ, փակուղի չկա, կա մի դժվարին ճանապարհ, որը տանում է դեպի ազատություն և երջանկություն։ Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել թշնամու, հարևանների և ողջ աշխարհի իրավիճակը, այլ նաև կանխագուշակել, թե ինչ ուղղությամբ է շարժվում աշխարհը և ըստ այդմ կառուցել ազգային ծրագրեր, որոշել խնդիրների լուծման հերթականությունը։ Պաշտպանունակ են համարվում այն երկրները, ովքեր բավական թվով մարդիկ կամ անհրաժեշտ քանակությամբ փող ունենալով, կարող են պահանջված քանակի զորք ժողովել և մարտի ելնել ցանկացած թշնամու դեմ։ Սակայն օգնության կարիք ունեցող երկրները ստիպված են պաշտպանվել երկրի սահմանների ներսում։ Այս պարագայում, երկրի ղեկավարը պետք է հուսալիորեն ամրացնի սահմանները, երկիրը հագեցնի անհրաժեշտ բոլոր պարենով և իր ժողովրդի հետ վերաբերվի այնպես, ինչպես իր եղբայրների: Այս պարագայում, հարևանները կզգուշանան նրա վրա հարձակվել։ Ինչու՞ պիտի հեշտ թվա հարձակումն այն երկրի վրա, որը հուսալիորեն ամրացված է, իսկ ժողովուրդը չարացած չէ։ Բոլորը կհասկանան, որ դրանց գրավումը դժվար ու հոգնեցուցիչ գլխացավանք է։ Ինձ կարող են առարկել. մարդիկ չեն դիմանա երկարատև պաշարմանը, քանզի սեփական հոգսերը մոռանալ կտան պայքարելու գաղափարի նկատմամբ ունեցած հավատարմությունը։ Պատասխանեմ. ուժեղ և համարձակ առաջնորդը կհաղթահարի բոլոր դժվարությունները՝ մերթ ժողովրդին հուսադրելով, որ շուտով աղետները վերջ կունենան, հիշեցնելով, որ թշնամին անողորմ է, մերթ հնազանդեցնելով ըմբոստներին և քաջալերելով չափից ավելի վախկոտներին։ Աստված մեզ պահպանել և տարել է հազարամյակների փորձությունների միջով ոչ այն բանի համար, որ մենք այժմ մեր անգործության և անվճռականության պատճառով դատապարտենք մեր հայրենիքը կորստյան: Փույթ չէ, վախկոտները, թույլերը թող հեռանան հայրենիքից, դա ազգի փոշին է, թող մնան ուժեղները, նրանք, որոնք ձգտում են իրենց հայրենիքում մարդուն արժանավայել կյանքով ապրել, նրանք, ովքեր հավատք ունեն մեր լուսավոր ապագայի հանդեպ, նրանք, որոնք հավատում են իրենց իսկ հայտարարություններին՝ թե « … Արցախը միշտ լինելու է հայկական, և թող ոչ ոք մեզ չվախեցնի պատերազմով … »:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին