Երբ ոչ մի հայ չի մնա Արցախում եւ Հայաստանում՝ կսկսվի «խաղաղության դարաշրջան». Ադիբեկյան

Ներքաղաքական

Տեւական ժամանակ է ներկայիս իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին, պատրաստվում ստորագրել «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, որի բովանդակությունը թերեւս հայ հասարակությունից հույժ գաղտնի է պահվում: «Իրավունքի» հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ նշեց, որ Ալիեւը բավականին հստակ ներկայացրել է իր տեսլականը, որի արդյունքում ողջ հայությունը սեփական հողում այլեւս տեղ չի ունենալու:

— Ո՞րն է Ադրբեջանի ծրագիրը` Հայաստանի հետ կապված:

— Սյունիքը օտարվելու է հօգուտ Ադրբեջանի, ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան, Արցախը օտարվում է հօգուտ Ադրբեջանի եւ դրա դիմաց սկսվելու է հայաթափում, ինչից հետո` երբ ոչ մի հայ չի մնա Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, կսկսվի «խաղաղության դարաշրջան»:

— Կարելի՞ է ենթադրել, որ Բերձորի միջանցքի փակ լինելը հենց այս ամենի նախաբանն է:

— Բերձորի միջանցքը փակ է, ու դա առաջին քայլն է Հայաստանի ոչնչացման ճանապարհին: Այս հարցի լուծումն ունի միայն ուժային ճանապարհ, բարի խոսքով, հորդորներով, բանաձեւերով, խնդրանքներով եւ պահանջներով հարցը չի լուծվի: Հայաստանը հանձնում է Սյունիքը Ադրբեջանին, եւ Ադրբեջանը Սիսիանի կողմերը անցակետ է դնում, ինչպես նաեւ Բերձորի ճանապարհին: Այսինքն՝ Մեղրի գնալու համար ես պետք է Ադրբեջանից թույլտվություն հարցնեմ, սա է իմաստը, եւ Ադրբեջանը ստանում է ցամաքային կապ Նախիջեւանի հետ ու իր զորքն է հսկում, որովհետեւ՝ այնտեղ հատուկ կետ կա, որ վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը ապահովելու են ադրբեջանական զորքերը, ինչը նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը զորք են մտցնելու ՀՀ տարածք: Եվ բնական է, որ ամբողջ քաղաքականությունը տանելու է նրան, որ Սյունիքը հայաթափվի ու կարճ ժամանակահատվածում այնտեղ հաստատվեն ադրբեջանցիներ, ոչ միայն Սյունիքում, այլեւ՝ Տավուշում ու ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ու այդ տարածքները կօտարվեն հօգուտ Ադրբեջանի:

— Այս ամենը «խաղաղության դարաշրջանի» դիմա՞ց:

— Այս ամենի դիմաց մենք ստանում ենք ՀՀ ոչնչացում, Ադրբեջանի ընկալմամբ` խաղաղությունը հնարավոր է մի պայմանով, Հայաստանի ու հայերի տարածաշրջանում չլինելով: Այս ամենից հետդարձ, իհարկե, ունենք, ինչը պահանջելու է լուրջ ռեսուրս ու լուրջ ժամանակ, եւ ոչ այս իշխանությունների հետ, որովհետեւ այս իշխանությունները զբաղված են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելով, նրանք ուրիշ գործառույթ չեն կատարում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=249344&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ