Թուրքիայի գլխավոր նախապայմանն է, որպեսզի Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում. Խուդավերդյան

Ներքաղաքական

«Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- «Իրավունքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ:

— Այս ֆոնին՝ ինչպե՞ս է կարգավորվելու հայ-թուրքական հարաբերությունները, որի ուղղությամբ ակտիվ գործընթաց է տեղի ունենում:

— Դրական է, որ փոխայցեր են լինում, մանավանդ այն պայմաններում, երբ երեք երկրների միջեւ հարաբերությունները լարված են: Այն կարող է դրական միտում ունենալ՝ լարվածությունը թուլացնելու համար, բայց, իհարկե, վերջնականապես հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ կստորագրվի վերջնական խաղաղության փաստաթուղթը:

— Որո՞նք են լինելու Թուրքիայի նախապայմանները՝ խաղաղության փաստաթղթի ստորագրման համար:

— Թուրքիան իր նախապայմաններից չի հրաժարվի, խաղաղության համաձայնագիրը կկնքվի այն ժամանակ, երբ թուրքական նախապայմանները բավարարվեն: Այսինքն՝ գլխավոր նախապայմանն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, որին կհետեւեն մնացած նախապայմանները, որոնք, կարելի է ասել, քննարկվելով՝ իրենց հարցի լուծումը կստանան: Իրավիճակը այնպիսին է, որ պետք է առերեսվել  իրականության հետ, ներկայիս իշխանությունը փորձում է վարել այնպիսի քաղաքականություն, որով փորձում են շրջանցել թուրքական, ադրբեջանական  նախապայմանները, բայց կարծում եմ՝ չի ստացվի: Մենք գիտենք, որ տեղի են ունենում բանակցություններ եւ փակ ձեւաչափով, որոնց մասին ոչինչ չգիտենք: Միայն գիտենք, որ Պրահայում փաստաթուղթ է ստորագրվել, որով կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն կողմերը որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Հետեւաբար, պետք է սպասենք, տեսնենք վերջանական ստորագրված փաստաթուղթն ինչ տեսքի կլինի:

— Ինչու՞ է մինչեւ այժմ շարունակում փակ մնալ Բերձորի միջանքը, երբ մյուս կողմից խոսվում է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին:

— Լաչինի միջանցքը փակ է, քանի որ Ադրբեջանը փորձում է այդկերպ լուծել հարցը: Սկզբից հանքերի թեման էր, երբ Ադրբեջանը փորձում էր այնպես անել, որ հանքերը հանձնվի իրենց, բայց, ըստ լուրերի, ոսկու եւ երկաթի հանքերը Ադրբեջանն արդեն իսկ վաճառել է բրիտանացիներին, սակայն այժմ Ադրբեջանի պահանջները բավական ընդլայնվել են, արդեն Լաչինի միջանցքը փակ է նրա համար, որ Հայաստանը վերջնականապես Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում՝ արդեն պաշտոնական հայտարարությամբ:

— Այս ամենում ո՞րն է Թուրքիայի դերակատարումը:

— Թուրքիան նշում է, որ քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները, չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները: Միջազգային հանրությունն այդ առումով, կարծես թե, ընդունում է թուրքական նախապայմանները, այսինքն՝ միջազգային հանրությունը այսքան ժամանակ չի ընդունել որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որը, օրինակ, հայկական կողմի պաշտոնական տեսակետը կպաշտպանի: Ինչ-որ տարբեր միջազգային կառույցներ արտահայտել են դիրքորոշում, սակայն այդ ամենն իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չի թողել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի