Սկսվել է անդիպլոմ գյուղապետների «որս»
ՆերքաղաքականՀանրապետության տարբեր մարզերում սկսվել է անդիպլոմ գյուղապետների «որս»: Գործընթացը մեկնարկել է Արարատի մարզից, որտեղ արդեն մի շարք համայնքապետներ հրաժեշտ են տվել վարչական ղեկավարի պաշտոններին` կեղծ դիպլոմներ ներկայացնելու կամ, առհասարակ` դիպլոմների բացակայության պատճառով, թեեւ դիպլոմ չունի անձամբ Նիկոլը: Նրան դիպլոմ, ճիշտ է, նվիրեցին, սակայն դա կեղծ դիպլոմ է, եւ Նիկոլը պաշտոնապես այն ներկայացնելու իրավունք չունի:
Բայց ահա, չնայած անդիպլոմ վարչապետի պարագային, անդիպլոմ գյուղապետի թեմայով զարգացումները շարունակվում են քրգործերի տեսքով: Դա, ի դեպ, մի շարք նվիրյալ ՔՊ-ականների հունից հանել է. «Թե բա էդ մի դիպլո՞մն է , որ պետք ա գեղեցկացնի մեզ»,- դժգոհում են նրանք:
Սեփ. լրատվություն

