«Փաստ». Այս ի՜նչ ուտել են ուտում, կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան, ասում են, «գլուխների մեջ» է: Հակակոռուպցիոն «թափանցիկության» դրոշ թափահարողներն էլ ասում են, որ եթե պետական մարմինները «մեկ անձից գնման ընթացակարգով» պետական ու բյուջետային գումարներ են ծախսում այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայության դիմաց վճարելու համար, ապա փնտրեք կոռուպցիոն ռիսկեր: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այս թեմայով ամենօրյա ռեժիմով աղմկում: Հիմա, ինչպես ասում են, «նիկոլական» Հայաստանում այդ ամենը, կարծես, առանձնապես փնտրելու կարիք էլ չկա: Խնդրեմ, օրերս մամուլում հրապարակվեց սույն հետաքրքրաշարժ, կարելի է ասել՝ զմայլանախշ տեղեկությունը առ այն, որ իշխանությունները մեկ անձից գնման ընթացակարգով 15 միլիոն դրամի պայմանագիր են կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ:

Այդ ՍՊԸ-ին պատկանող մի շարք ռեստորաններում կազմակերպվել է հյուրասիրություն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների համար: Ասել կուզի՝ հյուրասիրված պատվիրակություններն են կերել, թերևս, նրանց ուղեկցող քպական պաշտոնյաների հետ: Չնայած, մի քիչ դժվար է ընկալել Երևան եկած պատվիրակությանն, օրինակ՝ մի 1000 դոլարի չափով «շաուրմայանոցում» հյուրասիրելու ներկայացուցչականությունը, բայց դա երևի «ոտի վրա» պատվիրակություն է եղել: Իսկ այ, մյուս ռեստորանները, այսպես ասենք, բարձրակարգ են, կերած-խմածներն էլ ամենաքիչը 1500 դոլարի միջակայքում, ընդհանուր, ինչպես ասվեց՝ 15 միլիոն դրամի կերել-խմել են: Այստեղ կարևորը ոչ միայն պետական գումարների հաշվին ուտել-խմելն է, այլև այն, որ այդ ուտուշ-խմուշի ծառայությունների դիմաց վճարումը կատարվել է «1 անձից գնման ընթացակարգով»:

Ինչո՞ւ, Երևանում ուրիշ ռեստորաններ չկա՞ն, միգուցե մեկ այլ ռեստորան, ասենք, ավելի մատչելի գներով կարողանար ապահովել այդ պատվիրակային ուտուշ-խմուշները, և մի 4-5 միլիոն ՀՀ դրամ, ընդգծե՛նք՝ պետական միջոցներ խնայվեին և ուղղվեին, օրինակ՝ զինվորների կացարանները բարելավելուն: Հա, չմոռանանք, այս կազմակերպության անունը հաճախ է «հիշատակվում» նաև բանակին սնունդ մատուցողների շարքերում, չնայած այդ շարքն առանձնապես հոծ չէ: Մեղմ ասած: Ի դեպ, մեկ այլ կարևոր պահ էլ կա. վերոնշյալ նույն հրապարակման մեջ հիշեցվում է, որ այդ 15 միլիոն դրամի պայմանագիրը այն նույն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ է, որը, կառավարության որոշմամբ, ազատվել էր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար գոյացած 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունը վճարելուց:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մի «ձեռքը» (կառավարություն) հիշատակված ՍՊԸ-ից հրաժարվել է 28 միլիոն դրամ հարկեր վերցնել, ասել է՝ չէ՜, մեր բյուջեին այդ գումարը պետք չի: Ապա Նիկոլ Փաշինյանի մյուս «ձեռքը» նույն ՍՊԸին էլի մի 15 միլիոն դրամ է վճարել՝ պատվիրակություններին հյուրասիրելով տվյալ ընկերության «օբյեկտներում»: Ի՜նչ կոռուպցոն ռիսկ, ի՜նչ բան, չեք ամաչո՞ւմ: Որ այդպիսի բան լիներ, հիմա մեր անաչառ, աննկարագրելի իրավապահները վաղուց ուսումնասիրել են այս ու իշխանությունների հետ սիրով ու գուրգուրանքով «աշխատող», ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ սերտաճող և, ըստ այդմ, ծաղկափթթող այլ կազմակերպությունների գործունեությունը: ... Եվ ամեն դեպքում՝ բայց այս ի՜նչ ուտել են ուտում: Ուրիշ բան չկարծեք՝ ռեստորանում նկատի ունենք: Կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին