«Փաստ». «Համախմբում» շարժումը Արցախի միջազգային ճանաչման հարցով համաժողով է կազմակերպում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են քաշում «խաղաղության պայմանագրի» և Արցախի՝ Ադրբեջանի հետ «ինտեգրման» օրակարգը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը փորձում են օրակարգում պահել այլ հասարակական ու քաղաքական միավորներ:

Ի մասնավորի, «Համախմբում» շարժումը մոտ մեկ տասնյակ այլ կառույցների հետ միասին («5165» շարժում, «ԱՐԱՐ» հիմնադրամ, «Թեքեյան» մշակութային միություն, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, Այլընտրանքային նախագծեր խումբ, «Կոնցեպտուալ հարթակ», «Ազգային արժեք ակումբ», Քաղաքագետների հայկական ասոցիացիա) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին և 25-ին կազմակերպելու է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, համաժողովի նպատակն է լինելու քննարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը և վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։ Համաժողովը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեև ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձևով։

Գիտագործնական համաժողովի ընթացքում ելույթ են ունենալու մի շարք գիտնականներ, պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիել յանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, միջազգային իրավունքի մասնագետներ Արամ Օրբելյանը, Լևոն Գևորգյանը, պատմաբան, «Համախմբման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը և այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին