«Դեր ունեմ, պետք է անպայման վերադառնամ Արցախ».ՌՈՒԶԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մշակութային

Ադրբեջանի կողմից շուրջ երկու ամսից  ավելի Արցախի շրջափակման պատճառով մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար: Տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկված են լույսից, գազից, սննդից: Չնայած այդ ամենին՝ արցախցին շարունակում է պայքարել եւ չհուսահատվել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Արցախի Այաների ակումբի անդամ ՌՈՒԶԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

— Տիկին Գասպարյան, ներկա պահին ո՞ր ներկայացման մեջ եք ներգրավված:

— Ներկա պահին ես Երեւանում եմ: Ռուսաստանում թոռնիկս ծնվեց, գնացի, ու այդ նույն օրն էլ ճանապարհները փակվեցին: Մի ամիս մնացի Ռուսաստանում, հետո վերադարձա Երեւան:

— Երեւանում հարազատների մո՞տ եք:

— 44-օրյա պատերազմից հետո աղջիկս տուն է վարձել եւ ընտանիքով ապրում է Երեւանում: Հիմա ամուսնուս հետ աղջկաս մոտ եմ ժամանակավոր ապրում: Սպասում եմ ճանապարհները բացվեն, վերադառնամ հայրենի Արցախ:

— Արցախցիների հետ կապի մե՞ջ եք, ի՞նչ իրավիճակ է այնտեղ:

— Այո, իհարկե, կապի մեջ եմ… Մի օր գազը չկա, մյուս օրը՝ լույսը… Երկու տղաներիս հետ էլ ամեն օր խոսում եմ: Մեկը՝ Մարտակերտում է, հրամանատար է, մյուսը՝  44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել էր, չորս անգամ վիրահատություն է տարել, իսկ այժմ շարունակում է ծառայությունն  անվտանգությունում:

— 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք Երեւանո՞ւմ էիք:

— Այո, մենք Երեւանում էինք, տղաներս՝ Արցախում: Տղաս ասաց՝ գնացեք, որ մենք կարողանանք կռվել: Ի՞նչ իմանայինք, որ մենք «հաղթելու ենք» ասելով՝ պարտվելու ենք: Ասում էինք՝ հաղթում ենք, հաղթում ենք, բայց վերջում պարտվեցինք:

— Չնայած որ «հաղթելու ենք» ասելով՝ պարտվեցինք, հավատո՞ւմ եք հրաշքների:

— Իմ տղան 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված է եղել եւ իր ընկերների պատմածով՝ հրաշքով է փրկվել: Այն, որ ասում են հրաշքներ լինում են, դրան շատ եմ հավատում: Եվ ես անձամբ վերապրել եմ դա: Ես ու քույրս շատ էինք սիրում Թումանյանին: «Գիքորն» անգիր գիտեի: Հիշում եմ՝ 4-րդ դասարանում էի, ես ու քույրս մեր թթի ծառերի տակ նստած՝ արտասանում էինք: Մեկ էլ մի ակնթարթ մեզ երեւաց տեսիլք, հետո վայրկենապես չքացավ: Ես ու քույրս միասին ասացինք՝ Թումանյանն է: Դրանից հետո սկսվեցին իմ ստեղծագործական ընդունակությունները: Թումանյանի բոլոր պոեմներն ու բալլադները ծայրից ծայր հեշտությամբ էի անգիր անում ու արտասանում: Հետո մանկության իմ երազանքն էր՝ ԱՄՆ գնալ: Արդեն 60 տարեկան եմ, դեռ չեմ գնացել, տեսնենք ամռանը կհաջողվի՞ գնալ: Կարինե Քոչարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ անցյալ տարի հյուրախաղերով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի հետ մի շարք երկրներում ենք եղել: Ամռանն էլ պետք է ԱՄՆ գնանք… Առանց հրաշքներին հավատալու՝ կյանքն անհետաքրքիր կլինի: Պետք է հավատալ հրաշքների, որպեսզի այն կատարվի: Վերջերս էլ Հադրութի շրջանի արցախցի անվանի գործիչների մասին գիրք է տպագրվել: Ես Հադրութի շրջանից եմ, որտեղ կա նաեւ իմ մասին պատմող էջ:

— Արցախը հիշելիս՝ ամենաշատն ի՞նչն եք կարոտում:

— Ապրում ենք պետական շենքում, բայց շենքի առջեւ մի փոքրիկ այգի ունենք: Իմ այգին եմ հիշում ու կարոտում: Այգիս փոքր է, բայց մի քանի տարվա ընթացքում շատ ծառեր եմ տնկել: Ես Արցախի Այաների ակումբի անդամ եմ եւ կապ ունեմ Արցախի այաների հետ: Միջոցառումներից հետո հավաքվում էինք մեր այգում: Կարոտով եմ հիշում նաեւ իմ կոլեկտիվին:

— Ճանապարհները բացվելուն պես Ստեփանակերտ կգնա՞ք, թե՞ վերջին դեպքերի հետ կապված՝ կմնաք Երեւանում:

— Այո, պետք է իմ հայրենի օջախ վերադառնամ: Արդեն Կարմիր խաչին դիմել եմ: Հերթագրված ենք, որ ինձ օգնեն, գնամ Արցախ: Բացի դրանից, թատրոնում «Բակում չար շուն կա» ներկայացման մեջ եմ ներգրավված: Ներկայացման ռեժիսորը Քաջիկ Հարությունյանն է: Այնպես որ, դեր ունեմ, պետք է անպայման գնամ հասնեմ իմ դերին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում