«Ինտերի» երկրպագուները «Ուդինեզեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Մխիթարյանին
ՍպորտՄիլանի «Ինտերի» պաշտոնական կայքը քվեարկություն է անցկացրել Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար։ Ակումբի երկրպագուները ընտրություն են կատարել Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Ռոմելու Լուկակուի և Լաուտարո Մարտինեսի միջեւ։ Քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվել է Մխիթարյանը, նա ստացել է ձայների 67,5 տոկոսը։
Հիշեցնենք, որ «Ինտերն» առավելության էր հասել 3:1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը 73-րդ րոպեին ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով գրավել էր հյուրերի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվել էր 84-րդ րոպեին։

