Չեմ ցանկանում հեռանալ «Կրասնոդարից» առանց տիտղոսներ նվաճելու. Սպերցյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Sports.ru-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դեռ մտադիր չէ հեռանալ ռուսական թիմից.
«Դեռ չեմ մտածում այդ մասին: Ես դեռ «Կրասնոդարին» չեմ վերադարձրել այն, ինչ ակումբն ինձ տվել է: Ես ընդամենը 1.5 մրցաշրջան եմ անցկացրել այստեղ: Երբ փոքր էի, նայում էի Չեմպիոնների լիգան, երազում էի խաղալ այնտեղ: Երբ հայտնվեցի ակադեմիայում, երազանքս փոխվեց՝ խաղալ «Կրասնոդարի» հիմնական թիմում և կարիերաս ավարտել այնտեղ: «Կրասնոդարի» հետ դեռ ոչինչ չենք նվաճել: Չեմ ցանկանում հեռանալ առանց տիտղոսների, բայց եթե առաջարկ լինի, ամեն ինչ կախված կլինի ակումբի կարծիքից»։

